Tert.am.29-8-2009- Օգոստոսի 26-28-ը տեղի է ունեցել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի, ինչպես նաև Լեռային Ղարաբաղի խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հետ։ Այցի նպատակը միջազգային կառույցներում Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրը ներկայացնելուն ուղղված առավել գործուն մեխանիզմների համատեղ մշակումն ու քննարկումն է եղել, ինչպես նաև միջազգային կառույցներում ԼՂՀ ժողովրդի իրավունքի հարցերի առավել ընդգրկուն ներկայացումը։
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԺ-ից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են խնդիրներ, որոնք կօգնեն էլ ավելի արդյունավետ դարձնել միջազգային կառույցներում, որտեղ ներկայացված է Հայաստանը, ԼՂՀ ճանաչման գործընթացը, ինչպես նաև ԼՂ հիմնախնդիրն իր բոլոր ասպեկտներով ներկայացնելու հարցերը։ Քննարկվել են նաև միջազգային կառույցներում արցախյան հիմնախնդրի ներկայացման շուրջ հայկական և ղարաբաղյան կողմերի միջև առավել համակարգված աշխատանքի հետ կապված խնդիրներ։
Նաիրա Զոհրաբյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ մոտ ժամանակներս խորհրդարանում ստեղծվելու է միջազգային կառույցներում ներկայացված ՀՀ ԱԺ պատվիրակությունների համակարգող մարմին, որի աշխատանքներին մասնակցելու համար պարբերաբար կհրավիրվեն ԼՂՀ ներկայացուցիչները՝ արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ միջազգային կառույցներում հնչեցվելիք դիրքորոշումների քննարկման համար։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և Նաիրա Զոհրաբյանի հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ խորհրդարանական դիվանագիտության հարթության մեջ դեռևս չօգտագործված ներուժ կա, որը պետք է կարողանալ գործադրել ճիշտ և համակարգված։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու խորհրդարանները չպետք է բավարարվեն միայն միջխորհրդարանական հանձնաժողովների միջև տեղի ունեցող նիստերով, այլ խորհրդարանների միջև աշխատանքը պետք է լինի շատ ավելի ակտիվ և պարբերական՝ մշտապես փոխանակելով անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև համատեղ մշակելով միջազգային կառույցներում ներկայացվելիք այն հարցերը, որոնք առնչվում են ԼՂ հիմնահարցին։
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության ներկայիս ընթացքն ու բանակցային գործընթացի ներկա փուլը։
Sunday, August 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment