Tert.am. 19-8-2009- «Կարծում եմ, որ բոլոր դեպքերում էլ՝ անկախ թուրքերի դիրքորոշումից, կարելի է պատասխան այցով գնալ Թուրքիա, հնարավորության դեպքում, այդ խոստումների կատարման, դրժման մասին այնտեղ կարելի է առիթից օգտվել և Աբդուլլա Գյուլին ասել, որովհետև, եթե այս երկխոսությունը ձախողվի, այլ նոր առիթ բավական դժվար է լինելու ստեղծել, այն էլ՝ մենք մեր նախաձեռնությամբ չենք կարող ստեղծել»,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, թե ինքը Թուրքիա կգնա միայն սահմանների բացման և ապաշրջափակման շեմին գտնվելու դեպքում:
Թուրքագետը, մեկնաբանելով նախագահի հայտարարությունը, նշել է, որ Շվեյցարիայում ծավալված հայ-թուրքական բանակցությունների ժամանակ, հավանաբար, Թուրքիան խոստացել է ընդառաջ քայլ կատարել, սակայն իր խոստումը դրժել է, ինչի արդյունքում էլ Հայաստանի նախագահը նման հայտարարություն է արել:
Հակոբ Չաքրյանն այն կարծիքին է, որ եթե Հայաստանը հրաժարվի պատասխան այցով Թուրքիա մեկնելու հրավերից, միջազգային հանրությունը Հայաստանին կհամարի կայությանը, երկխոսությանը և համագործակցության դեմ անհաշտ երկիր: Միաժամանակ թուրքագետը նկատել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիան հենց այդպես էլ արձագանքեց նրա հայտարարությանը՝ նշելով, թե Հայաստանը նախապայմաններ է ենթադրում: Մինչդեռ, ըստ թուրքագետի, 1991 թ-ից սկսած Թուրքիան է Հայաստանին նախապայմաններ առաջադրում:
«Եթե մերձեցում է պետք, ապա Թուրքիային է դա պետք, որովհետև նրա թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ձախողվել է»,- հայտարարել է թուրքագետն ու ավելացրել, որ 1991 թ-ից սկսած Հայաստանի հանդեպ վարած քաղաքականության երկու ճակատում էլ Թուրքիան ձախողվել է: Մի դեպքում, ըստ թուրքագետ, Թուրքիան ձախողվել է հայկական հարցում, որովհետև անկախ միջազգային ճնշումներից, Հայաստանը կարողացել է գոյատևել, իսկ Ղարաբաղի հարցում էլ Հայաստանին ճնշելու համար երկիրը շրջափակելիս Հայաստանը կարողացել է անգամ տնտեսական աճ արձանագրել:Thursday, August 20, 2009
Սերժ Սարգսյանը պետք է մեկնի Թուրքիա, կարծում է թուրքագետը
Tert.am. 19-8-2009- «Կարծում եմ, որ բոլոր դեպքերում էլ՝ անկախ թուրքերի դիրքորոշումից, կարելի է պատասխան այցով գնալ Թուրքիա, հնարավորության դեպքում, այդ խոստումների կատարման, դրժման մասին այնտեղ կարելի է առիթից օգտվել և Աբդուլլա Գյուլին ասել, որովհետև, եթե այս երկխոսությունը ձախողվի, այլ նոր առիթ բավական դժվար է լինելու ստեղծել, այն էլ՝ մենք մեր նախաձեռնությամբ չենք կարող ստեղծել»,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, թե ինքը Թուրքիա կգնա միայն սահմանների բացման և ապաշրջափակման շեմին գտնվելու դեպքում:
Թուրքագետը, մեկնաբանելով նախագահի հայտարարությունը, նշել է, որ Շվեյցարիայում ծավալված հայ-թուրքական բանակցությունների ժամանակ, հավանաբար, Թուրքիան խոստացել է ընդառաջ քայլ կատարել, սակայն իր խոստումը դրժել է, ինչի արդյունքում էլ Հայաստանի նախագահը նման հայտարարություն է արել:
Հակոբ Չաքրյանն այն կարծիքին է, որ եթե Հայաստանը հրաժարվի պատասխան այցով Թուրքիա մեկնելու հրավերից, միջազգային հանրությունը Հայաստանին կհամարի կայությանը, երկխոսությանը և համագործակցության դեմ անհաշտ երկիր: Միաժամանակ թուրքագետը նկատել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիան հենց այդպես էլ արձագանքեց նրա հայտարարությանը՝ նշելով, թե Հայաստանը նախապայմաններ է ենթադրում: Մինչդեռ, ըստ թուրքագետի, 1991 թ-ից սկսած Թուրքիան է Հայաստանին նախապայմաններ առաջադրում:
«Եթե մերձեցում է պետք, ապա Թուրքիային է դա պետք, որովհետև նրա թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ձախողվել է»,- հայտարարել է թուրքագետն ու ավելացրել, որ 1991 թ-ից սկսած Հայաստանի հանդեպ վարած քաղաքականության երկու ճակատում էլ Թուրքիան ձախողվել է: Մի դեպքում, ըստ թուրքագետ, Թուրքիան ձախողվել է հայկական հարցում, որովհետև անկախ միջազգային ճնշումներից, Հայաստանը կարողացել է գոյատևել, իսկ Ղարաբաղի հարցում էլ Հայաստանին ճնշելու համար երկիրը շրջափակելիս Հայաստանը կարողացել է անգամ տնտեսական աճ արձանագրել:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment