Thursday, August 20, 2009

Թուրք գործարարներին կոչ են անում ներդրումներ անել Թանզանիայում

Tert.am. 19-8-2009- Թանզանիայում Թուրքիայի դեսպանը կոչ է արել թուրք գործարարներին ներդրումներ կատարել այդ երկրում։ Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում դեսպան Սանդեր Գյունդուզը հայտնել է, որ Թանզանիայի տնտեսությունը մեծ ներուժ է իրենից ներկայացնում թուրք ներդրողների համար։ Բացի այդ, նա հավելել է, որ Թանզանիայի պաշտոնյաները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել Թուրքիայի հետ կապերն առավել բարելավելու գործընթացին, հատկապես Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ Թանզանիա կատարած վերջին այցից հետո։

No comments: