News.am-14-9-2009- Արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսվեն Թուրքիայի և Հայաստանի միջև նախաստորագրված արձանագրությունների շուրջ քննարկումները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ մինչեւ վերջնական որոշման հանգելը, խնդիրը պետք է քննարկվի Հանրային խորհրդի հանձնաժողովներում:
»Իհարկե, վերջում պետք է ընդհանուր հայտարարի գանք: Մյուս շաբաթվանից արդեն, ինձ թվում է, որ 1-2 հանձնաժողով քննարկած կլինեն այդ արձանագրությունները: Հնարավոր է, նաեւ որ մի քանի հանձնաժողովներ միասին քննարկեն դրանք, կամ առանձին ենթահանձնաժողովներում քննարկեն: Բոլոր դեպքերում լայն քննարկումներ գնալու են",- ընդգծեց Վ. Մանուկյանը:
Իսկ հարցին, թե վերջնական որոշում Հանրային խորհուրդը ե՞րբ կկայացնի այս արձանագրությունների վերաբերյալ, նա պատասխանեց. «Դե, քանի որ 6 շաբաթ է տրված, ապա կարծում եմ, որ Հանրային խորհուրդը գոնե 4 շաբաթվա ընթացքում պետք է ավարտի քննարկումները»:
Monday, September 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment