Monday, September 14, 2009

Թուրքիան եւ Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունն անվտանգության ոլորտում

/PanARMENIAN.Net/ 14.09.2009 - Թուրքիան եւ Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունն անվտանգության ոլորտում: Այդ մասին Թեհրանում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են Իրանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Մանուչեհր Մոթաքին եւ Ահմեդ Դավութօղլուն: «Իրանն ու Թուրքիան լի են ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարելու վճռականությամբ, Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) եւ Իրանի քրդամետ «Պեժակ» կուսակցությունը պետք է դադարեցնեն սահմանում վնաս պատճառել մեր երկրներին», - ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին : Կողմերը նաեւ հատուկ ուշադրություն են դարձրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մոթաքիի խոսքերով, կողմերը բանակցություններ են վարում երկու երկրների միջեւ ներկայիս 11 միլիարդ կազմող ապրանքաշրջանառությունը 20 միլիարդի հասցնելու շուրջ: Նա նաեւ հույս է հայտնել, որ Իրանը կկարողանա Թուրքիայի տարածքով իր գազն արտահանել Եվրոպա, հաղորդում է ISNA իրանական գործակալությունը: Քրդամետ «Պեժակ» կուսակցությունն ամուր կապեր ունի ՔԱԿ-ի հետ: Կուսակցության որոշ անդամներ, խույս տալով Իրանի իշխանություններից, իրանաթուրքական սահմանն անցնում են Վանի եւ Իգդիրի մոտ, որտեղ քաղաքական արտագաղթողի կարգավիճակ ստանալով, մեկնում են Եվրոպա կամ ԱՄՆ եւ Կանադա:

No comments: