Monday, September 14, 2009

Բուրսայի մարզադաշտն ամենաանհարմարն է. Ֆատիհ Թերիմ

Tert.am- 14-9-2009 - Թուրքական մամուլը մեջբերել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ֆատիհ Թերիմի խոսքերն այն մասին, որ Բուրսայի մարզադաշտը, որտեղ կայանալու է Թուրքիա–Հայաստան հանդիպումը, չափազանց անհարմար է։ Դժգոհելով Բուրսայի մարզադաշտից՝ Թերիմը նշել է, որ դա ամենավատ ստադիոնն է, որտեղ խաղացել է ազգային հավաքականը։ Հիշեցնենք, որ նախապես Թուրքիա–Հայաստանը հանդիպումը պետք է կայանար Կայսերիում, սակայն այն տեղափոխվել է Բուրսա, քանի որ Կայսերիի բնակիչները ստորագրություններ էին հավաքել՝ բողոքելով խաղի անցկացման դեմ։ Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտը կառուցվել է 1979 թվականին և տեղավորում է 19 700 հանդիսական։ Այստեղ իր հանդիպումներն է անցկացնում «Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբը։

No comments: