Երեւան (Երկիր) 16-9-2009- Պենտագոնը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է Թուրքիային 7,8 մլրդ դոլարի «Պետրիոտ» զենիթահրթիռային համալիրներ վաճառելու ծրագրի մասին:
ՙԹուրքիան ԱՄՆ գործընկերն է տարածաշրջանում` անվտանգության ապահովման գործում: Միացյալ Նահանգների շահերից է բխում աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի գծով դաշնակցին:
Թուրքիան «ՊԱԿ-3» հրթիռները կօգտագործի իր պաշտպանական ներուժն ամրապնդելու եւ տարածաշրջանային սպառնալիքներին հակազդելու համար: Ավելի վաղ Թուրքիան «ՊԱԿ-3» հրթիռներ չի գնել»,- ըստ «Նոյյան տապանի»` նշվում է ծանուցման մեջ:
Պենտագոնը օրենսդիրներին հավաստիացրել է, որ ծրագրի իրականացման հետեւանքով տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը չի խախտվի:
Thursday, September 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment