Sunday, September 13, 2009

Մահացել է Երկրագնդի ամենատարեց բնակիչը

Tert.am. 12-9-2009- Երեկ Լոս-Անջելեսի հիվանդանոցներից մեկում 115 տարեկան հասակում մահացել է Երկրագնդի ամենատարեց բնակիչը` ամերիկուհի Գերտրուդա Բեյնսը: Ըստ Reuters գործակալության, կինը մահացել է քնի մեջ, սակայն, ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Բեյնսը մահացել է սրտի կաթվածից: Հավելենք, որ Բեյնսը ծնվել էր 1894թ. Ջեորջիա նահանգի Շմելին Քաղաքում: Նրա վերջին ծննդյան օրը` ապրիլի 6-ին, Գերտրուդա Բեյնսը շնորհավորական նամակ էր ստացել անձամբ նախագահ Բարաք Օբամայից, ում օգտին էլ քվեարկել էր ընտրությունների ժամանակ:

No comments: