News.am- 22-9-2009- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասված է. —«Միացյալ Նահանգների ժողովուրդը միանում է Հայաստանի ժողովրդին՝ տոնելու Հայաստանի անկախության օրը: Մենք բարձր ենք գնահատում այն բազմաթիվ մշակութային եւ պատմական կապերը, որ միավորում են մեր երկու երկրները»:
«Միացյալ Նահանգները, որպես ազգ, ուժ է ստանում հայկական ծագմամբ ամերիկացիների բազում ներդրումներից։ Մենք շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իրենց ազգային տոնի կապակցությամբ»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Wednesday, September 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment