«ԱԶԳ», 23-09-2009- Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իսկույն արձագանքելով հայ-թուրքական սահմանի բացումը վերստին Ղարաբաղի հիմնահարցով պայմանավորելու Թուրքիայի վարչապետ Էրդողանի դիրքորոշմանը, բուռն հակազդեցություն ցույց տվեց:
Էդվարդ Նալբանդյանի հակազդեցությանն էլ արձագանքեցին թուրքական հեռուստաընկերություններն ու կենտրոնական թերթերը: Նրանք մասնավորապես նշեցին. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ հայ-թուրքական սահմանի բացումը Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմամբ պայմանավորելու Անկարայի մոտեցումը ձախողելու է այս գործընթացներից թե՛ մեկը եւ թե՛ մյուսը: Նալբանդյանը, արձագանքելով հակազդեցությամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, թե անհնար է սահմանի բացումը, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջը, ասաց, որ իրենք դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի հարցի հանգուցալուծմամբ պայմանավորելու դրսեւորումներին, եւ թուրքական կողմը գիտի այդ մասին: Ըստ նրա, փորձելով դրանք միմյանց հետ կապակցել, կնշանակի խնդիրներ առաջացնել այս երկու գործընթացներում:
Հայ նախարարը միաժամանակ նշեց, որ նույն դիրքորոշումն ունեն նաեւ ղարաբաղյան հակամարտության միջազգային միջնորդները, որոնք դեմ են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար նախապայմանների առաջադրմանը: Վերջում Նալբանդյանն ընդգծեց. «Եթե Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն ճանաչելու Օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանության վերապրածների եւ նրանց ժառանգների նկատմամբ»:
Ի դեպ, հաշտեցման արձանագրությունների համար ազգայնամոլների կողմից «դավաճանության» մեջ մեղադրվող Նալբանդյանը մերձեցման գործընթացի ծավալման ողջ ընթացքում պահպանած երկար ժամանակվա լռությունից հետո առաջին հայտարարությունն էր անում»:
Wednesday, September 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment