Monday, September 21, 2009

Ալի Բաբաջան. Անկարայի համար դա աշխարհի վերջը չէ

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ` Լոնդոնում գտնվող Թուրքիայի վարչապետի օգնական և պետնախարար Ալի Բաբաջանը մասնացկում է «Էկոնոմիստ» պարբերականի կողմից կազմակերպվող «Զարգացող շուկաներ 2009» խորագրով գագաթաժողովին: Իր ելույթում Բաբաջանն ասել է, որ այս պահին Թուրքիան բանակացություններ է վարում Արժույթի միջազգային հիմնադրմամի հետ նոր պայմանագիր կնքելու նպատակով: Եթե նույնիսկ դա չհաջողվի, ապա, ըստ Բաբաջանի, Անկարայի համար դա չի նշանակի աշխարհի վերջ: Թուրքիայի պետնախարարը չի շրջանցել նաև հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները: Ըստ «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության, Թուրքիայի պետնախարարն ասել է. «Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բարդություններ կան: Այս պահին տարածաշրջանում խնդրահարույց հարաբերություններ կան: Այդ խնդիրներն առաջիկայում եթե լուծվեն, ապա տարածաշրջանում էներգետիկ քարտեզների համար բոլորովին նոր միջավայր կստեղծվի կապի ու հեռահաղորդակցության տեսանկյունից, կձևավորվի լրիվ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ»: Աղբյուր` Panorama.am . 19-9-2009

No comments: