
«ԱԶԳ», 19-09-2009 - Երեկ Նյու Յորք է ուղեւորվել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ենթադրվում է, որ նա սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Ի դեպ, նախագահ Ահմադինեժադի հետ Նյու Յորք են ուղեւորվել Իրանի խորհրդարանի 5 պատգամավորներ, որոնք ներկայացնում են երկրի կրոնական փոքրամասնություններին: Մեկնողների թվում են Իրանի հրեաների, ասորիների եւ քաղդեացիների, զրադաշտականների, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային շրջանների հայերի ներկայացուցիչները: Մինչ այդ, որպես կանոն, Իրանի նախագահին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի համար Նյու Յորք ուղեւորվելիս ուղեկցում էր երկրի կրոնական փոքրամասնությունների մեկ ներկայացուցիչ, այլ ոչ թե հինգը:
No comments:
Post a Comment