Monday, September 28, 2009

Էրդողան. Մեր ջանքերը Թուրքիայի շահերի համար են, սակայն Ադրբեջանին էլ չենք նեղացնի

News.am. 28-9-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից վերադառնալուց առաջ հանդիպել է ԱՄՆ-ում ապրող թուրքերի հետ եւ անդրադարձել տարբեր խնդիրների` այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Ավարտելով իր շփումները ԱՄՆ-ում, Էրդողանը Թուրքիա մեկնելուց առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի եւ ԱՄՆ-ում ապրող թուրքերի հետ հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիայի եւ տարածաշրջանի խնդիրներից: Նա ցանկացել է, որ Մինսկի խումբը արագացնի, իր բառերով, Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումը եւ որեւէ համաձայնության հասնի, քանի որ դրանով Թուրքիան Հայաստանի հետ կապված որոշումը ավելի հանգիստ կընդունի: «Հայաստանի եւ մեր միջեւ խնդիրները լուծելու համար կամք ենք ցուցաբերում: Այդ մասին ասում եմ տակը ընդգծելով: Մեր ջանքերը Թուրքիայի շահերի համար են, սակայն Ադրբեջանին էլ չենք նեղացնի: Սրանից այն կողմ լուծում չենք կարող գտնել», — ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ-ում ապրող թուրքերի հետ հանդիպման ժամանակ:

No comments: