Saturday, September 12, 2009

Երևանում ադրբեջանցիներին չեն սուլում

Tert.am. 11-9-2009- Մարզահամերգային համալիրում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը անցնում է անվտանգության ուժեղացված ռեժիմիվ: Արդեն մուտքի մոտ տեղադրված են մետաղաորսիչ սարքեր, որոնց միջով անցնում են համալիր ներս մտնողները: Այս մասին հայտնում է ArmSport-ի թղթակիցը։ Անվտանգության նման միջոցների կիրառումը պատահական չէ, քանի որ առաջին անգամ Հայաստանում անցկացվող մարզական միջոցառման են մասնակցում ադրբեջանցիները: Հարևան երկրի ներկայացուցիչները մտավախություն էին, թե Հայաստանում կարժանան վատ ընդունելության, իսկ մարզասերները կսուլեն: Սակայն ադրբեջանցի ձյուդոյիստների մասնակցությամբ հանդիպումներն անցնում են բավական հանգիստ մթնոլորտում: Դեռ ավելին, Ադրբեջանի պատվիրակության անդամները տրիբունաներից բավական ակտիվ աջակցում էին իրենց մարզիկներին, տալիս հուշումներ: Եվրոպայի այս առաջնությունը ցույց է տալիս, որ կոնկրետ Հայաստանում ադրբեջանցիներն մասնակցության որևէ խնդիր ունենալ չեն կարող: Մինչդեռ 2007 թ. Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հայտնվել էին ծանր իրավիճակում, քանի որ տրիբունաները մեղմ ասած վատ էին ընդունել մերոնց: Պետք է նշել նաև, որ Երևանում տրիբունաներում հանդիսականների թիվը բավական քիչ էր: Հիմնականում եկել էին հայ մարզիկների մերձավորները, ընկերները: Մեկ այլ տրիբունայում էլ հավաքվել էին առաջնության մասնակիցները, որոնց մի մասը հենց տրիբունայում էլ հագնում էր մարզահագուստը և գնում դեպի մրցագորգ: Առաջնության գլխավոր թերությունը մամուլի կենտրոնի բացակայությունն է: Մարզահամերգային համալիրում ԶԼՄ-ների տեղեկատվություն ոչ-ոք չէր տալիս, փոխարենը իրենց բարձրության վրա էին ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի աշխատակիցները, որոնք օպերտաիվ լուսաբանում են առաջնությունը ֆեդերացիայի պաշտոնական կայքով:

No comments: