Saturday, September 12, 2009

Հովհաննես Իգիթյան. Հայաստանի խորհրդարանը նախագահի գրպանում է

/PanARMENIAN.Net/ 11.09.2009 - Հենց Թուրքիան է պահանջել, որպեսզի արձանագրություները ստորագրվելուց հետո վավերացման համար խորհրդարան ներկայացվեն: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, 1992-96թթ. արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով, թուրքական խորհրդարանը դիտվում է որպես ինքնուրույն մարմին եւ կարող է արտահայտել իր կարծիքը, մինչդեռ հայկական խորհրդարանը Հայաստանի նախագահի գրպանում է: «Մենք չենք կարող կանգնեցնել արձանագրությունների ստորագրման գործընթացը, բայց մենք կարող ենք հետաձգել այն»,- ընդգծել է Իգիթյանը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ ճնշում չի գործադրում այն նախագահների վրա, ովքեր ժողովրդավարական ճանապարհով են ընտրվել: Հովհաննես Իգիթյանի խոսքով, երկրում առաջին հերթին պետք է խորհրդարանը փոխարինել այնպիսի մեկով, որը կպաշտպանի ժողովրդի ու երկրի շահերը:

No comments: