/PanARMENIAN.Net/ 18.09.2009 - Պաշտոնական Երեւանի դիվանագիտությունը չպետք է թույլ տա, որպեսզի Անկարան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը կապի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի նյույորքյան բաժնի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը: «Թուրքիայի ԱԳ նախարարը կարող է ինչ ասես խոսլե, բայց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտությունը չի հիշատակվում եւ չարժե այդ գործընթացում առաջընթաց ակնկալել մի շրջանում, որը հատկացված է Արձանագրությունների վավերացման համար: Հայաստանի վրա ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ ճնշում է հնարավոր, բայց այն աննշան կլինի»,- ընդգծել է քաղաքագետը` ավելացնելով, որ Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումը չի կարող հավերժ շարունակվել:
Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, ներկայումս ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրերի դրությունն այնպիսին է, որ հայկական կողմը ոչ մի զիջումների չի գնա: «Այսօր Հայաստանը չի հրաժարվում ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային լուծումից, քանի որ մենք երաշխիքներ չունենք, որ հարցի աստիճանական լուծման դեպքում Բաքուն կհամաձայնի եւ կճանաչի Ղարաբաղում անցկացված հանրաքվեի արդյունքները»,- ասել է փորձագետը:Saturday, September 19, 2009
Հայաստանը պետք է պնդի ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային լուծման հարցում
/PanARMENIAN.Net/ 18.09.2009 - Պաշտոնական Երեւանի դիվանագիտությունը չպետք է թույլ տա, որպեսզի Անկարան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը կապի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի նյույորքյան բաժնի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը: «Թուրքիայի ԱԳ նախարարը կարող է ինչ ասես խոսլե, բայց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտությունը չի հիշատակվում եւ չարժե այդ գործընթացում առաջընթաց ակնկալել մի շրջանում, որը հատկացված է Արձանագրությունների վավերացման համար: Հայաստանի վրա ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ ճնշում է հնարավոր, բայց այն աննշան կլինի»,- ընդգծել է քաղաքագետը` ավելացնելով, որ Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումը չի կարող հավերժ շարունակվել:
Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, ներկայումս ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրերի դրությունն այնպիսին է, որ հայկական կողմը ոչ մի զիջումների չի գնա: «Այսօր Հայաստանը չի հրաժարվում ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային լուծումից, քանի որ մենք երաշխիքներ չունենք, որ հարցի աստիճանական լուծման դեպքում Բաքուն կհամաձայնի եւ կճանաչի Ղարաբաղում անցկացված հանրաքվեի արդյունքները»,- ասել է փորձագետը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment