«ԱԶԳ», 23-09-2009- «Իսրայելը Ռուսաստանին որեւէ երաշխիք չի տվել, թե չի գրոհի Իրանի միջուկային կայանքները», հայտարարել է հրեական պետության փոխարտգործնախարար Դանի Այալոնը, որի խոսքերը մեջբերում է «Le Point» շաբաթահանդեսի կայքը:
Կիրակի օրը հրապարակված մի հարցազրույցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել էր, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Մոսկվա կատարած այցելության ժամանակ իրեն հավաստիացրել է, թե «հրեական պետությունը մտադիր չէ հարձակվել Իրանի վրա»:
Այալոնի խոսքերով, նախագահ Պերեսի հայտարարությունները, «անշուշտ, երաշխիք չեն», թե Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա: «Ոչ մի տարբերակ չի բացառվում», ընդգծել է նա:
«Նախագահ Մեդվեդեւը գուցե վատ է հասկացել նախագահ Պերեսին կամ սխալ է մեկնաբանել նրա խոսքերը», հայտարարել է Դանի Այալոնը Իսրայելի բանակային ռադիոյին տված հարցազրույցում: «Թեեւ հարգում ենք ՌԴ նախագահին, բայց նա լիազորված չէ խոսելու Իսրայելի մասին: Մեր քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա», ընդգծել է Այալոնը:
Իսրայելի նախագահի աշխատակազմը հրաժարվել է հաստատել կամ ժխտել Շիմոն Պերեսին վերագրվող հայտարարությունը: «Le Point»-ը նշում է, որ Իսրայելում նախագահի պաշտոնը հիմնականում ներկայացուցչական բնույթ է կրում:Wednesday, September 23, 2009
«ԻՍՐԱՅԵԼՆ ԻՐԱՆԻ ՎՐԱ ՉՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔ ՉԻ ՏՎԵԼ»
«ԱԶԳ», 23-09-2009- «Իսրայելը Ռուսաստանին որեւէ երաշխիք չի տվել, թե չի գրոհի Իրանի միջուկային կայանքները», հայտարարել է հրեական պետության փոխարտգործնախարար Դանի Այալոնը, որի խոսքերը մեջբերում է «Le Point» շաբաթահանդեսի կայքը:
Կիրակի օրը հրապարակված մի հարցազրույցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել էր, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Մոսկվա կատարած այցելության ժամանակ իրեն հավաստիացրել է, թե «հրեական պետությունը մտադիր չէ հարձակվել Իրանի վրա»:
Այալոնի խոսքերով, նախագահ Պերեսի հայտարարությունները, «անշուշտ, երաշխիք չեն», թե Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա: «Ոչ մի տարբերակ չի բացառվում», ընդգծել է նա:
«Նախագահ Մեդվեդեւը գուցե վատ է հասկացել նախագահ Պերեսին կամ սխալ է մեկնաբանել նրա խոսքերը», հայտարարել է Դանի Այալոնը Իսրայելի բանակային ռադիոյին տված հարցազրույցում: «Թեեւ հարգում ենք ՌԴ նախագահին, բայց նա լիազորված չէ խոսելու Իսրայելի մասին: Մեր քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա», ընդգծել է Այալոնը:
Իսրայելի նախագահի աշխատակազմը հրաժարվել է հաստատել կամ ժխտել Շիմոն Պերեսին վերագրվող հայտարարությունը: «Le Point»-ը նշում է, որ Իսրայելում նախագահի պաշտոնը հիմնականում ներկայացուցչական բնույթ է կրում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment