Wednesday, September 23, 2009

ԱԴՐԲԵՋԱՆ. ՎՈԼԵՅԲՈԼ ՉԽԱՂԱԼՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Panorama.am- 22-9-2009- Ադրբեջանի Ազիզբեկովի շրջանի դատարանը «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զախիդովին վաղաժամ ազատելու վերաբերյալ փաստաբանների ներկայացրած դիմումը մերժել է, այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Գանիմաթ Զախիդովի փաստաբան Էլչին Սադիգովը դատարանի մերժումը միանշանակորեն համարում է անհիմն է: Ադրբեջանական օրենսդրության համաձայն դատապարտյալի ազատազրկման 1/3 ժամկետը լրանալուց հետո, դատարանը կարող է մեղմացնել դատապարտյալի վճիռը և նա իր պատիժը կրի ազատության մեջ, եթե իհարկե դատապարտյալը այդ ընթացքում խախտումներ չի կատարել: Դատարանը մերժումը հիմնավորում է այն փաստով, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակազմից հայտնել են, որ Գանիմաթ Զախիդովը մինչ այդ կատարել է խախտում, մասնավորապես անցած տարվա հունիսին, նա մերժել է վոլեյբոլ խաղալու իրեն արված առաջարկը, ինչի հետևանքով էլ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից ստացել է նախազգուշացում: Իրավունքի և Մեդիայի ինստիտուտի տնօրեն Ռաշիդ Գաջիլին ևս դատարանի որոշումը համարում է անհիմն: Նրա խոսքերով հայտնի թերթի գլխավոր խմբագիր լինելու հանգամանքն ինքնին խոսուն փաստ է նրան վաղաժամ ազատ արձակելու համար: Հիշեցնենք, որ իրավապաշտպանների հավաստմամբ, Գ. Զախիդովը միանշանակ քաղբանտարկյալ է, քանի որ նրան ձերբակալել են «Ազադլիգ» թերթում իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունների համար:

No comments: