News.am-14-9-2009- «Այս պահին Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի շինարարությունը դադարեցված է եւ չի կառուցվում, սակայն , բնականաբար, ծրագիրը կա»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ի՞նչ ճակատագիր է ունենալու Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծը, նա ասեց. «Ճիշտն ասած դժվարանում եմ մեկնաբանել, ու ենթադրություն անել, այդ երկաթգիծն, ի վերջո, կկառուցվի՞, թե` ոչ, բայց տրամաբանորեն ավելորդ է դառնում դրա կառուցումը, որովհետեւ 100 միլիոնավոր դոլարներ ծախսել այն դեպքում, երբ Կարս-Գյումրի գիծն աշխատում է, անիմաստ է»:
Այդ պարագայում, ըստ նրա, եթե անգամ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին կառուցվի, պիտի կառուցվի քաղաքական նպատակներով, սակայն «եթե Թուրքիան բացում է Հայաստանի հետ իր սահմանը, այդ քաղաքական նպատակն էլ, կարծես, ի չիք է դառնում»: «Այսինքն սահմանի բացման դեպքում, նշված երկաթուղու շինարարությամբ շահագրգիռ միակ կողմը մնալու է Վրաստա՞նը» հարցին էլ արձագանքեց. «Թբիլիսին ունի շահագրգռություն՝ այնքանով, որքանով ինքը կուզենա ուղղակի միջնորդ լինել Թուրքիա-Ադրբեջան ապրանքափոխադրումների գործում։ Բայց եթե երկաթուղին անցնի Հայաստանով, իսկ Գյումրի Թբիլիսի երկաթգիծն էլ աշխատի, ապա այդ առումով, նրանք առանձնապես մեծ բան չեն կորցնի»:Monday, September 14, 2009
Շիրակ Թորոսյան. Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին եթե կառուցվի էլ, պիտի կառուցվի քաղաքական նպատակներով
News.am-14-9-2009- «Այս պահին Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի շինարարությունը դադարեցված է եւ չի կառուցվում, սակայն , բնականաբար, ծրագիրը կա»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ի՞նչ ճակատագիր է ունենալու Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծը, նա ասեց. «Ճիշտն ասած դժվարանում եմ մեկնաբանել, ու ենթադրություն անել, այդ երկաթգիծն, ի վերջո, կկառուցվի՞, թե` ոչ, բայց տրամաբանորեն ավելորդ է դառնում դրա կառուցումը, որովհետեւ 100 միլիոնավոր դոլարներ ծախսել այն դեպքում, երբ Կարս-Գյումրի գիծն աշխատում է, անիմաստ է»:
Այդ պարագայում, ըստ նրա, եթե անգամ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին կառուցվի, պիտի կառուցվի քաղաքական նպատակներով, սակայն «եթե Թուրքիան բացում է Հայաստանի հետ իր սահմանը, այդ քաղաքական նպատակն էլ, կարծես, ի չիք է դառնում»: «Այսինքն սահմանի բացման դեպքում, նշված երկաթուղու շինարարությամբ շահագրգիռ միակ կողմը մնալու է Վրաստա՞նը» հարցին էլ արձագանքեց. «Թբիլիսին ունի շահագրգռություն՝ այնքանով, որքանով ինքը կուզենա ուղղակի միջնորդ լինել Թուրքիա-Ադրբեջան ապրանքափոխադրումների գործում։ Բայց եթե երկաթուղին անցնի Հայաստանով, իսկ Գյումրի Թբիլիսի երկաթգիծն էլ աշխատի, ապա այդ առումով, նրանք առանձնապես մեծ բան չեն կորցնի»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment