News.am- 11-9-2009- Հայ ազգային կոնգրեսը այսօր հայտարարություն է տարածել, որում ի թիվս այլ հարցերի հանգամանալից անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: «Սեպտեմբերի 18-ին տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի կազմակերպված հանրահավաքը: Այն ազդարարելու է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը այնպիսի ժամանակաշրջանում, որ կարող է բախտորոշ նշանակություն ունենա հայ ժողովրդի եւ պետության համար: Երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմը օրեցոր ցուցադրում է իր տարրական անկարողությունը եւ ոչ-կոմպետենտությունը պետական կառավարման բոլոր կենսական բնագավառներում»,- նշել են հայտարարության հեղինակները եւ հավելել. «Ըստ էության պետական մեքենան այսօր առեւանգված է մի քանի հանցագործների կողմից, եւ օգտագործվում է նրանց կողմից սեփական հարստացման նպատակով»:
ՀԱԿ պատասխանատուների կարծիքով՝ նույնքան անմխիթար վիճակ է տիրում նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում: «Վերջերս հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները բացահայտեցին այս բնագավառում ռեժիմի վարած քաղաքականության սնանկությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման մասին հավաստիացումները այդ արձանագրություններում արժեզրկվում են Թուրքիայի կողմից պարտադրված անընդունելի դրույթների ընդգրկումով, ինչն ապացուցում է, որ Հայաստանը ընդունել է Թուրքիայի նախապայմանները:
Ակնհայտ է, թե ինչ է շահում Թուրքիան պատմական հարցերի միջկառավարական հանձնաժողովի հաստատումով: Պատմական փաստերի շուրջ հայ-թուրքական երկխոսության հաստատման պատճառաբանությամբ այսուհետեւ կդադարեցվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, թուրք-ամերիկյան հարաբերություններում հարթվում է լարվածություն առաջացնող կնճիռը: Հայաստանը սակայն, Հայոց ցեղասպանության ուրացման անընդունելի գնով անգամ, ստանում է միայն թղթի վրա խոստումներ սահմանը բացելու մասին: Ավելին, եթե առաջ Թուրքիան կարող էր բացել սահմանը կառավարության որոշումով, արձանագրությունների ընդունման հետեւանքով դա հնարավոր կլինի միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման դեպքում: Սա թույլ է տալիս Թուրքիայի կառավարությանը ձեւականորեն ցուցադրել իր կառուցողականությունը հայ-թուրքական կարգավորման գործում, այն Ղարաբաղի խնդրի լուծումով պայմանավորելու առաքելությունը դնելով խորհրդարանի վրա:
Ռեժիմը տեղի է տվել նաեւ Թուրքիայի կողմից ներկայացված մեկ այլ նախապայմանի կատարման պահանջին. աննախադեպ երկկողմանի հատուկ պայմանգրով սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության ճանաչմանը, մինչդեռ մի կողմից՝ Հայաստանը նման հավելյալ քայլի դիմելու կարիք չուներ, քանի որ անդամակցելով ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին ընդունել է միջազգային իրավունքի այդ հիմնարար սկզբունքները, եւ, մյուս կողմից, չգիտես ինչու, արձանագրություններում հիշատակված չէ միջազգային իրավունքի մեկ այլ հիմնարար սկզբունք՝ ազգերի ինքնորոշման իրավունքը:
Այսպիսով ռեժիմի պնդումները այն մասին, թե իբր նրան հաջողվել է առանց նախապայմանների համաձայնության հասնել Թուրքիայի հետ, եւ մասնավորապես՝ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծումից, ակնհայտ կեղծիք են:
Իրականում, Հայաստանի վարչախումբը ցուցադրեց, որ, չունենալով ներքին լեգիտիմություն, այն պատրաստ է անընդունելի եւ անհարկի զիջումների գնալ արտաքին քաղաքականության բնագավառում՝ սեփական իշխանությունը ամրապնդելու եւ արտաքին լեգիտիմություն ստանալու նպատակով»,- նշել են կոնգրեսի պատասխանոտւները՝ նկատելով, որ նման փաստերը խորացնում են կասկածները, որ «ռեժիմը պատրաստ է նույնքան անընդունելի գործարքների գնալ նաեւ Ղարաբաղի հարցում»:Saturday, September 12, 2009
Տեր-Պետրոսյանի կողմնակիցները խստացրին հայ-թուրքական բանակցություններով իրենց դիրքորոշումը
News.am- 11-9-2009- Հայ ազգային կոնգրեսը այսօր հայտարարություն է տարածել, որում ի թիվս այլ հարցերի հանգամանալից անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: «Սեպտեմբերի 18-ին տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի կազմակերպված հանրահավաքը: Այն ազդարարելու է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը այնպիսի ժամանակաշրջանում, որ կարող է բախտորոշ նշանակություն ունենա հայ ժողովրդի եւ պետության համար: Երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմը օրեցոր ցուցադրում է իր տարրական անկարողությունը եւ ոչ-կոմպետենտությունը պետական կառավարման բոլոր կենսական բնագավառներում»,- նշել են հայտարարության հեղինակները եւ հավելել. «Ըստ էության պետական մեքենան այսօր առեւանգված է մի քանի հանցագործների կողմից, եւ օգտագործվում է նրանց կողմից սեփական հարստացման նպատակով»:
ՀԱԿ պատասխանատուների կարծիքով՝ նույնքան անմխիթար վիճակ է տիրում նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում: «Վերջերս հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները բացահայտեցին այս բնագավառում ռեժիմի վարած քաղաքականության սնանկությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման մասին հավաստիացումները այդ արձանագրություններում արժեզրկվում են Թուրքիայի կողմից պարտադրված անընդունելի դրույթների ընդգրկումով, ինչն ապացուցում է, որ Հայաստանը ընդունել է Թուրքիայի նախապայմանները:
Ակնհայտ է, թե ինչ է շահում Թուրքիան պատմական հարցերի միջկառավարական հանձնաժողովի հաստատումով: Պատմական փաստերի շուրջ հայ-թուրքական երկխոսության հաստատման պատճառաբանությամբ այսուհետեւ կդադարեցվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, թուրք-ամերիկյան հարաբերություններում հարթվում է լարվածություն առաջացնող կնճիռը: Հայաստանը սակայն, Հայոց ցեղասպանության ուրացման անընդունելի գնով անգամ, ստանում է միայն թղթի վրա խոստումներ սահմանը բացելու մասին: Ավելին, եթե առաջ Թուրքիան կարող էր բացել սահմանը կառավարության որոշումով, արձանագրությունների ընդունման հետեւանքով դա հնարավոր կլինի միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման դեպքում: Սա թույլ է տալիս Թուրքիայի կառավարությանը ձեւականորեն ցուցադրել իր կառուցողականությունը հայ-թուրքական կարգավորման գործում, այն Ղարաբաղի խնդրի լուծումով պայմանավորելու առաքելությունը դնելով խորհրդարանի վրա:
Ռեժիմը տեղի է տվել նաեւ Թուրքիայի կողմից ներկայացված մեկ այլ նախապայմանի կատարման պահանջին. աննախադեպ երկկողմանի հատուկ պայմանգրով սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության ճանաչմանը, մինչդեռ մի կողմից՝ Հայաստանը նման հավելյալ քայլի դիմելու կարիք չուներ, քանի որ անդամակցելով ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին ընդունել է միջազգային իրավունքի այդ հիմնարար սկզբունքները, եւ, մյուս կողմից, չգիտես ինչու, արձանագրություններում հիշատակված չէ միջազգային իրավունքի մեկ այլ հիմնարար սկզբունք՝ ազգերի ինքնորոշման իրավունքը:
Այսպիսով ռեժիմի պնդումները այն մասին, թե իբր նրան հաջողվել է առանց նախապայմանների համաձայնության հասնել Թուրքիայի հետ, եւ մասնավորապես՝ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծումից, ակնհայտ կեղծիք են:
Իրականում, Հայաստանի վարչախումբը ցուցադրեց, որ, չունենալով ներքին լեգիտիմություն, այն պատրաստ է անընդունելի եւ անհարկի զիջումների գնալ արտաքին քաղաքականության բնագավառում՝ սեփական իշխանությունը ամրապնդելու եւ արտաքին լեգիտիմություն ստանալու նպատակով»,- նշել են կոնգրեսի պատասխանոտւները՝ նկատելով, որ նման փաստերը խորացնում են կասկածները, որ «ռեժիմը պատրաստ է նույնքան անընդունելի գործարքների գնալ նաեւ Ղարաբաղի հարցում»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment