
Tert.am. 21-9-2009- Պաշտոնական Մոսկվան սատարում է Հայաստանին, «Московский комсомолец»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք պաշտոնական Կրեմլի հետ որևէ տարաձայնություն չունենք: Պաշտոնական աղբյուրներով` անվստահության մասին նույնիսկ որևէ ակնարկ չկա:
Սակայն եթե կան որևէ, հուսով եմ՝ փոքր թվով և ոչ կառուցողական ուժեր, որոնք այլ կերպ են մտածում և չեն վստահում մեզ, ապա դա նրանց իրավունքն է: Իսկ ես անձամբ որևէ պատճառ չեմ տեսնում, որ Ռուսաստանն այսօր հեռանա Հայաստանից:
Մենք ամեն օր ութ չվերթ ենք իրականացվում դեպի Մոսկվա և ավելի քան 100 չվերթ՝ Ռուսաստանի այլ քաղաքներ: Հայաստանում 40 դպրոցներ հատուկ ռուսական դասարաններ ունեն: Ռուսերենն ամեն տեղ պարտադիր է և չի հավասարվում օտար լեզուներին: Եվ վերջապես, բոլորս էլ Մոսկվայում ապրող հարազատներ և ընկերներ ունենք: Եվ եթե նույնիսկ դուք որոշեք հեռանալ, մենք ձեզ կխնդրենք մնալ»,- եզրափակել է նախագահը:
No comments:
Post a Comment