Tuesday, September 22, 2009

Ես 21 տարի եմ տվել Արցախյան հողին և թույլ չեմ տա կորցնել այն. ՀՀ նախագահ

Tert.am 21-9-2009- «Մենք որևէ միակողմանի փոխզիջման չենք գնա: Դա բացառվում է»,- «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք մեզ մեջտեղից չենք կիսում, այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանում, Արևմուտքում և Բաքվում տպավորություն է ստեղծվում, որ մենք պատրաստ ենք անվերջ զիջել և ներել: Բայց ես 21 տարի եմ տվել Արցախյան հողին և թույլ չեմ տա կորցնել այն: Ղարաբաղը եղել և մնում է անկախ: Այդ «գրավյալ տարածքները», որոնք մեզանից պահանջում է Ադրբեջանը, մեր միջև առկա սահմանային հողեր են` մեր անվտանգության գոտին: Մենք դա նրանց չենք տա: Թող մեզ դրա համար զավթիչ անվանեն: Ես չեմ նեղանում: Եթե նրանք այս հողերը ուժով վերցնելու հնարավորություն ունենային, ապա, հավատացեք, արդեն արած կլինեին: Նման հնարավորություն չկա: Հետևաբար, պետք է լսեն մեր կարծիքը: Եվ, հնարավոր է, այդ ժամանակ, վաղ թե ուշ, փոխզիջումներ ձեռք բերվեն: Մենք համաձայն ենք գնալ դրան երեք ուղղումների դեպքում. Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ, Ղարաբաղի անկախությունը ճանաչվելու է քաղաքական մակարդակով, և վերջին` անկախ Ղարաբաղը պետք է անվտանգ ցամաքային հաղորդակցություն ունենա Երևանի հետ: Այս երեք պայմանները կատարելուց հետո մենք, հնարավոր է, պատրաստ լինենք երկխոսելու»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

No comments: