Նախագահը ուղենիշը տալիս է՝ հարաբերություն հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանի, բայց գործադիրը՝ արտգործնախարարությունը, գնում ու այնպես է բանակցում, որ նախապայմաններ են ներառվում երկկողմ պայմանավորվածությունների մեջ, ու այդպիսով նախագահը հայտնվում է մերժողի դժվար կացության առաջ: Այդ մեխանիզմը ներկայացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ով սեպտեմբերի 14-ին Հայելի ակումբում կրկին խոսել է այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանի հրաժարականի փոխարեն պահանջում են արտգործնախարարի հրաժարական: “Մեր պայքարն ու վեճը գործադիրի հետ է”, հայտարարել է Վահան Հովհաննիսյանը, ավելացնելով, թե դա սակայն նշանակում է, որ Սերժ Սարգսյանն էլ պետք է ականջալուր լինի մտահոգություններին եւ ուղղի գործադիրի սխալը: Վահան Հովհաննիսյանն ընդհանրապես չի էլ ասում, թե որ դեպքում, երբ կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ, նրա կարծիքով, երբ որ ասես, թե երբ կպահանջես հրաժարական, դա նշանակում է արդեն հրաժարական ես պահանջում: Վահան Հովհաննիսյանը նշում է, թե իշխանության հանդեպ Դաշնակցության ճնշումը կուժգնանա իշխանության սխալների հետ համարժեք: Ի դեպ, Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե այժմ պահն է, երբ երեւում է, թե որ ուժերն են ազգային, իսկ որոնք՝ ոչ: Նա ասել է նաեւ, թե այդ առումով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու նյութն էլ սպառված է: ԱՂՈԹՈՂՆԵՐԸ ՇԱՏ ՉԵՆ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն օրերս հայտարարել էր, թե ոչ թե պետք է Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջել, այլ նույնիսկ հանրովի աղոթել, որ նա հրաժարական չտա: Սեպտեմբերի 14-ին Հայելի ակումբում արձագանքելով այդ հայտարարությանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, թե աղոթողներ իհարկե կան եւ հենց նրանց անունից էլ թերեւս խոսել է Գալուստ Սահակյանը, բայց աղոթողներն այդքան շատ չեն, որ Աստված պարտավորված լինի կատարել նրանց աղոթքը: Monday, September 14, 2009
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՎԵՃԸ
Նախագահը ուղենիշը տալիս է՝ հարաբերություն հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանի, բայց գործադիրը՝ արտգործնախարարությունը, գնում ու այնպես է բանակցում, որ նախապայմաններ են ներառվում երկկողմ պայմանավորվածությունների մեջ, ու այդպիսով նախագահը հայտնվում է մերժողի դժվար կացության առաջ: Այդ մեխանիզմը ներկայացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ով սեպտեմբերի 14-ին Հայելի ակումբում կրկին խոսել է այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանի հրաժարականի փոխարեն պահանջում են արտգործնախարարի հրաժարական: “Մեր պայքարն ու վեճը գործադիրի հետ է”, հայտարարել է Վահան Հովհաննիսյանը, ավելացնելով, թե դա սակայն նշանակում է, որ Սերժ Սարգսյանն էլ պետք է ականջալուր լինի մտահոգություններին եւ ուղղի գործադիրի սխալը: Վահան Հովհաննիսյանն ընդհանրապես չի էլ ասում, թե որ դեպքում, երբ կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ, նրա կարծիքով, երբ որ ասես, թե երբ կպահանջես հրաժարական, դա նշանակում է արդեն հրաժարական ես պահանջում: Վահան Հովհաննիսյանը նշում է, թե իշխանության հանդեպ Դաշնակցության ճնշումը կուժգնանա իշխանության սխալների հետ համարժեք: Ի դեպ, Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե այժմ պահն է, երբ երեւում է, թե որ ուժերն են ազգային, իսկ որոնք՝ ոչ: Նա ասել է նաեւ, թե այդ առումով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու նյութն էլ սպառված է: ԱՂՈԹՈՂՆԵՐԸ ՇԱՏ ՉԵՆ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն օրերս հայտարարել էր, թե ոչ թե պետք է Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջել, այլ նույնիսկ հանրովի աղոթել, որ նա հրաժարական չտա: Սեպտեմբերի 14-ին Հայելի ակումբում արձագանքելով այդ հայտարարությանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, թե աղոթողներ իհարկե կան եւ հենց նրանց անունից էլ թերեւս խոսել է Գալուստ Սահակյանը, բայց աղոթողներն այդքան շատ չեն, որ Աստված պարտավորված լինի կատարել նրանց աղոթքը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment