Monday, September 28, 2009

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԳՐԱՎՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼ

Panorama.am 28-9-2009- Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը մտադիր է Միլի մեջլիսի նիստում բարձրացնել հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հարցը: Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Աղբյուրի համաձայն` ադրբեջանցի պատգամավորը բավարարված չէ Թուրքիայի կողմից տրված բանավոր երաշխիքներով, և հաշվի առնելով, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարութուն է արել հոկտեմբերի 10-ին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրման վերաբերյալ, մտադիր է հարց բարձրացնել` պահանջելով ադրբեջանա-թուրքական «ճանապարհայն քարտեզ» ստորագրել: «Բոլոր քաղաքական կարգախոսներն այն մասին, թե «Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրներ են», ինչ-որ նշանակություն ունեն, իհարկե, սակայն մեզ անհրաժեշտ է իրավական «ճանապարհային քարտեզ»: Ես այդ հարցը կբարձրացնեմ խորհրդարանում»,- ասել է Զահիդ Օրուջը` նշելով, որ միայն նման փաստաթուղթը կարող է Թուրքիային ստիպել ընկալել Ադրբեջանի հանդեպ ունեցած բարոյական պարտավորությունները: Զ. Օրուջի խոսքով, անհրաժեշտ է մշակել ու թուրքական կողմի հետ ստորագրել մի փաստաթուղթ, որի շրջանակներում Թուրքիան կպարտավորվի Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չձեռնարկել:

No comments: