Tert.am- 14-9-2009 - ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության` Ծաղկաձորում անցկացվող հերթական հաշվետու հավաքի մասնակիցներին։
«Ապագան մեր ձեռքերով» խորագրով եռօրյա հավաքին մասնակցում էին կուսակցության տարածքային երիտասարդական կազմակերպությունների 150 պատվիրակներ։
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀԿ երիտասարդական ծրագրերի իրականացմանը, տարածքային կազմակերպությունների հետ համագործակցությանն առնչվող խնդիրների քննարկմանը։
Ներկուսակցական կազմակերպչական հարցերից բացի, երկրի ղեկավարի ներկայությամբ առավել ակտիվ ու բովանդակալից քննարկումներ են ծավալվել հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրների շուրջ, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնահարցը, պետություն-հասարակություն երկխոսությանը, տեղեկատվական անվտանգությանը, կրթությանը եւ գիտությանը, պետական երիտասարդական քաղաքականությանը, սփյուռքի հետ կապերին առնչվող հարցեր։
Անդրադառնալով երիտասարդներին առաջնահերթ հուզող հայ-թուրքական երկխոսությանը` նախագահն ասել է, որ Հայաստանը մտել է մի դժվարին, բայց անհրաժեշտ գործընթացի մեջ, որտեղ առաջնորդվում է քայլերը լավ կշռադատելու սկզբունքով. «Ոչինչ չանելն ամենահեշտն է Դժվարը ինչ-որ խնդրի լուծում նախաձեռնելն է և այնպես անելը, որ հաջողության հասնես»,- ասել է նախագահը։Monday, September 14, 2009
Ոչինչ չանելն ամենահեշտն է. Սերժ Սարգսյանը խոսեց հայ–թուրքական երկխոսությունից
Tert.am- 14-9-2009 - ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության` Ծաղկաձորում անցկացվող հերթական հաշվետու հավաքի մասնակիցներին։
«Ապագան մեր ձեռքերով» խորագրով եռօրյա հավաքին մասնակցում էին կուսակցության տարածքային երիտասարդական կազմակերպությունների 150 պատվիրակներ։
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀԿ երիտասարդական ծրագրերի իրականացմանը, տարածքային կազմակերպությունների հետ համագործակցությանն առնչվող խնդիրների քննարկմանը։
Ներկուսակցական կազմակերպչական հարցերից բացի, երկրի ղեկավարի ներկայությամբ առավել ակտիվ ու բովանդակալից քննարկումներ են ծավալվել հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրների շուրջ, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնահարցը, պետություն-հասարակություն երկխոսությանը, տեղեկատվական անվտանգությանը, կրթությանը եւ գիտությանը, պետական երիտասարդական քաղաքականությանը, սփյուռքի հետ կապերին առնչվող հարցեր։
Անդրադառնալով երիտասարդներին առաջնահերթ հուզող հայ-թուրքական երկխոսությանը` նախագահն ասել է, որ Հայաստանը մտել է մի դժվարին, բայց անհրաժեշտ գործընթացի մեջ, որտեղ առաջնորդվում է քայլերը լավ կշռադատելու սկզբունքով. «Ոչինչ չանելն ամենահեշտն է Դժվարը ինչ-որ խնդրի լուծում նախաձեռնելն է և այնպես անելը, որ հաջողության հասնես»,- ասել է նախագահը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment