A1+ -14-9-2009- Թուրքական լրատվամիջոցներն այսօր տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում' հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպեն Սերժ Սարգսյանը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիդ Էրդողանի հետ:
«Ա1+»-ը Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեց' նման հանդիպում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ:
Ֆարմանյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսությունը եւ հարաբերությունների կարգավորման ձգտումն ինքնին ենթադրում է տարբեր մակարդակներում հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումների անցկացում, «սակայն ՀՀ նախագահի աշխատանքային օրացույցում Թուրքիայի վարչապետի հետ նման հանդիպում նախատեսված չէ: Նշված օրը' սեպտեմբերի 21-ին Սերժ Սարգսյանը Երեւանում կմասնակցի ՀՀ անկախության տոնի առթիվ իր անունից տրվող ավանդական պաշտոնական ընդունելությանը»:
Իսկ այնուամենայնիվ' Սերժ Սարգսյանը ԱՄՆ մեկնելո՞ւ է' հարցին Սամվել Ֆարմանյանը նախ պատասխանեց, որ իր պատասխանից հասկանալի է, ապա մեր հարցապնդմանը ավելացրեց' ոչ:Monday, September 14, 2009
Սարգսյան-Էրդողան հանդիպում չի լինի
A1+ -14-9-2009- Թուրքական լրատվամիջոցներն այսօր տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում' հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպեն Սերժ Սարգսյանը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիդ Էրդողանի հետ:
«Ա1+»-ը Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեց' նման հանդիպում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ:
Ֆարմանյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսությունը եւ հարաբերությունների կարգավորման ձգտումն ինքնին ենթադրում է տարբեր մակարդակներում հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումների անցկացում, «սակայն ՀՀ նախագահի աշխատանքային օրացույցում Թուրքիայի վարչապետի հետ նման հանդիպում նախատեսված չէ: Նշված օրը' սեպտեմբերի 21-ին Սերժ Սարգսյանը Երեւանում կմասնակցի ՀՀ անկախության տոնի առթիվ իր անունից տրվող ավանդական պաշտոնական ընդունելությանը»:
Իսկ այնուամենայնիվ' Սերժ Սարգսյանը ԱՄՆ մեկնելո՞ւ է' հարցին Սամվել Ֆարմանյանը նախ պատասխանեց, որ իր պատասխանից հասկանալի է, ապա մեր հարցապնդմանը ավելացրեց' ոչ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment