Thursday, September 24, 2009

Հայ տղամարդը Մոսկվայում կրակ է բացել անցորդների վրա

Tert.am- 23-9-2009- Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ծագումով հայ 33-ամյա տղամարդու: Նրան կասկածում են երկու մարդու վրա կրակելու մեջ: Ինչպես «Росбалт»-ին տեղեկացրել են օրինապահ մարմինների ներկայացուցիչները, երեկ Կախովկա փողոցում հսկիչ ոստիկանին է մոտեցել արյունոտ հագուստով տղամարդ, ով պատմել է, որ փողոցում իր և իր ընկերոջ վրա կրակ է բացել կովկասցու տեսք ունեցող մի տղամարդ: Արդյունքում երկու տուժածներին էլ տեղափոխել են հիվանդանոց: Օրինապահ մարմինները սկսել են հետախուզել հարևան բակերը և շուտով հայտնաբերել են տղամարդու, ում արտաքինը համընկել է տուժածների նկարագրածի հետ: Կասկածյալ հանցագործի ոտքը կոտրված է եղել, այդ իսկ պատճառով էլ նրան չի հաջողվել հեռու փախչել: Նրանից ոչ հեռու հայտնաբերվել է նաև զենքի պահեստատուփը: Կասկածյալին նույնպես տեղափոխել են հիվանդանոց:

No comments: