Tert.am- 23-9-2009- Վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն բացառում է, որ Թուրքիան կարող է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ինչպես Արեշիձեն հայտնել է GHN գործակալությանը, այդ քայլը չի բխում Թուրքիայի շահերից:
«Դա հասարակական կարծիքը ստուգելու փորձ է: Եթե Ռուսաստանը ճանաչի Կիպրոսը, ապա կկորցնի Հունաստանի պես տնտեսական գործընկերոջ: Հունաստանն էլ ոչ մի դեպքում չի համակերպվի նման կարգի ճանաչման հետ: Իսկ ինչ վերաբերում է հետագա հեռանկարներին, ապա վերոնշյալ քայլը նշանակելու է, որ Թուրքիան կկորցնի ԵՄ անդամագրվելու բոլոր հնարավոր հեռանկարները»,- հայտնել է Արեշիձեն:
Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ եթե ճանաչվի Կիպրոսը, ապա այն շղթայական արձագանք կառաջացնի տարածաշրջանում, քանի որ Հայաստանը նունպես կբարձրացնի Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը:
«Չի բացառվում, որ դա կառաջացնի Բաքվի վրդովմունքը, քանի որ այդքան տարիների ընթացքում Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուրջ կարգավորման համար»,- նշել է վրաց փորձագետը:
Հիշեցնենք, որ Miliyet թուրքական թերթը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ այն դեպքում, եթե Մոսկվան ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, չի բացառվում, որ մոտ ապագայում Անկարան` որպես պատասխան քայլ, կարող է ընդունել Աբխազիայի անկախությունը:Thursday, September 24, 2009
Թուրքիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը կարող է բարձրացնել Ղարաբաղի ճանաչման հարցը. վրացի քաղաքագետ
Tert.am- 23-9-2009- Վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն բացառում է, որ Թուրքիան կարող է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ինչպես Արեշիձեն հայտնել է GHN գործակալությանը, այդ քայլը չի բխում Թուրքիայի շահերից:
«Դա հասարակական կարծիքը ստուգելու փորձ է: Եթե Ռուսաստանը ճանաչի Կիպրոսը, ապա կկորցնի Հունաստանի պես տնտեսական գործընկերոջ: Հունաստանն էլ ոչ մի դեպքում չի համակերպվի նման կարգի ճանաչման հետ: Իսկ ինչ վերաբերում է հետագա հեռանկարներին, ապա վերոնշյալ քայլը նշանակելու է, որ Թուրքիան կկորցնի ԵՄ անդամագրվելու բոլոր հնարավոր հեռանկարները»,- հայտնել է Արեշիձեն:
Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ եթե ճանաչվի Կիպրոսը, ապա այն շղթայական արձագանք կառաջացնի տարածաշրջանում, քանի որ Հայաստանը նունպես կբարձրացնի Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը:
«Չի բացառվում, որ դա կառաջացնի Բաքվի վրդովմունքը, քանի որ այդքան տարիների ընթացքում Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուրջ կարգավորման համար»,- նշել է վրաց փորձագետը:
Հիշեցնենք, որ Miliyet թուրքական թերթը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ այն դեպքում, եթե Մոսկվան ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, չի բացառվում, որ մոտ ապագայում Անկարան` որպես պատասխան քայլ, կարող է ընդունել Աբխազիայի անկախությունը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment