Wednesday, September 30, 2009

Հետաքննությունների դաշնային բյուրոյի թարգմանիչը ահազանգել է Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությունը ահաբեկչությանը

News.am. 29-9-2009- Ամերիկյան հեղինակավոր The American Conservative ամսագիրը տպագրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի թարգմանիչ՝ Սիբել Էդմոնդսի թուրքերենից եւ պարսկերենից թարգմանված խոսքերը, թե «մի քանի Բեն Լադեններ իրենց ինքնաթիռներով ուղեւորվել են Ադրբեջան եւ Տաջիկստան»։ Նրա խոսքերով, «Բեն Լադենների» հետ աշխատել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։ «Ադրբեջանից նրանցից ոմանք ուղեւորվել են Չեչնիա, ոմանք էլ Բոսնիա»։ Ամբողջ այս գործընթացը մենք ենք ղեկավարել՝ պակիստանցիների եւ սաուդցիների մասնակցությամբ",- ասել է Սիբել Էդմոնդսը։ Էդմոնդսը հետաքննությունների դաշնային բյուրոյում սկսել է աշխատել Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հինգ օր հետո։ Նրա խնդիրրը եղել է թարգմանել եւ գաղտնազերծել թուրքական հատուկ ծառայությունների՝ ամերիկացի կոնտակտայինների հետ ձայնագրությունները։ Նա աշխատանքից հեռացվել է 2002թ., երբ հայտարարել է, որ իր բաժանմունքի թարգմանիչներից մեկին կասկածում է ամերիկացի կոնգրեսմեներին կաշառող, թմրաբիզնեսով, զենքի ապօրինի վաճառքով, փողերի լվացմամբ զբաղվող թուրքական մի կազմակերպության անդամ լինելու մեջ։ Մինչ այժմ, սակայն, ոչ ոք չի ժխտել նրա կասկածները…

No comments: