News.am. 29-9-2009- Թուրքիայի Բուրսա քաղաքում սեպտեմբերի 29-ից թուրքական հասարակության տարբեր ոլորտները ներկայացնող արհմիությունը` Kamu-Sen-ը, կազակերպել է ստորագրահավաք ընդդեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բուրսա այցելության։
Թուրքական Kamu-Sen-ի կողմից կազմակերպված ստորագրահավաքին աջակցել են նաեւ թուրքական եւ ադրբեջանական այլ կազմակերպություններ։ Kamu-Sen-ի Բուրսայի նահանգային ներկայացուցիչ Սելչուկ Թյուրքօղլուն ասել է, որ Սերժ Սարգսյանը երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու համար հրավիրվել է Բուրսա, սակայն Հայաստանի նախագահը դա վերածել է շանտաժի եւ պահանջում է իր գալուց առաջ բացել սահմանները։ Թյուրքօղլուն պնդում է, որ Թուրքիան հսկա պետություն է եւ չպետք է ընկրկի փոքրիկ Հայաստանի շանտաժի առաջ։ Նա նշել է, որ իրենք երեք օրում նախատեսում են հավաքել 50 հազար ստորագրություններ, որոնք կուղարկվեն թուրքական խորհրդարան։
NEWS.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ, երբ նախատեսված էր Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը անցկացնել Կայսերիում, այնտեղ հավաքեցին մոտ 250 հազար ստորագրություն՝ ընդդեմ այդ խաղը Կայսերիում անցկացնելուն եւ հայ-թուրքական սահմանի բացման։ Այսուհանդերձ, թուրք ֆուտբոլասերների մի կազմակերպություն հայտարարել էր, որ իրենք պատրաստ են դիմավորել եւ իրենց տներում պատվել հայ ֆուտբոլասերներին։Wednesday, September 30, 2009
Թուրքական Բուրսայում ստորագրահավաք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի այցի
News.am. 29-9-2009- Թուրքիայի Բուրսա քաղաքում սեպտեմբերի 29-ից թուրքական հասարակության տարբեր ոլորտները ներկայացնող արհմիությունը` Kamu-Sen-ը, կազակերպել է ստորագրահավաք ընդդեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բուրսա այցելության։
Թուրքական Kamu-Sen-ի կողմից կազմակերպված ստորագրահավաքին աջակցել են նաեւ թուրքական եւ ադրբեջանական այլ կազմակերպություններ։ Kamu-Sen-ի Բուրսայի նահանգային ներկայացուցիչ Սելչուկ Թյուրքօղլուն ասել է, որ Սերժ Սարգսյանը երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու համար հրավիրվել է Բուրսա, սակայն Հայաստանի նախագահը դա վերածել է շանտաժի եւ պահանջում է իր գալուց առաջ բացել սահմանները։ Թյուրքօղլուն պնդում է, որ Թուրքիան հսկա պետություն է եւ չպետք է ընկրկի փոքրիկ Հայաստանի շանտաժի առաջ։ Նա նշել է, որ իրենք երեք օրում նախատեսում են հավաքել 50 հազար ստորագրություններ, որոնք կուղարկվեն թուրքական խորհրդարան։
NEWS.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ, երբ նախատեսված էր Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը անցկացնել Կայսերիում, այնտեղ հավաքեցին մոտ 250 հազար ստորագրություն՝ ընդդեմ այդ խաղը Կայսերիում անցկացնելուն եւ հայ-թուրքական սահմանի բացման։ Այսուհանդերձ, թուրք ֆուտբոլասերների մի կազմակերպություն հայտարարել էր, որ իրենք պատրաստ են դիմավորել եւ իրենց տներում պատվել հայ ֆուտբոլասերներին։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment