Tert.am- 19-9-2009- Հունվարից մինչև սեպտեմբերի կեսերը Ռուսաստանում ընդհանուր հաշվով կատարվել է 169 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է 53 մարդ և 218-ը՝ տուժել։ Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների հարցերով մոսկովյան բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդը։ Մարդատյացության հողի վրա կատարվող հարձակումների մեծ մասի հետևում կանգնած են սափրագլուխները և տարբեր ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների ակտիվիստներ։
2008թ. ծայրահեղականների ձեռքից զոհվել է մոտավորապես 92 մարդ, մոտ 300-ը՝ տուժել, իսկ 2007թ. զոհվել է 40 մարդ, ևս 230-ը՝ վիրավորվել։
Ազգատյացության հողի վրա կատարվող հարձակումների շրջանում առաջին տեղերում են Մոսկվայի շրջանը, Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի շրջանը, ինչպես նաև Նիժնի Նովգորոդը և Ստավրոպոլը։
Այս տարի Ռուսաստանում ռասայական հարձակումների զոհ են դարձել առավելապես ուզբեկները (13 զոհ, 9 տուժած), տաջիկները (5 զոհ, 13 տուժած), ռուսները (5 զոհ, 9 տուժած), ղրղըզները (4 զոհ, 10 տուժած), ադրբեջանցիները (2 զոհ, 12 տուժած), հայերը (2 զոհ, 9 տուժած), դաղստանցիները (2 զոհ, 4 տուժած), վիետնամցիները (3 զոհ)։
Ռուսաստանում պարբերաբար հարձակումների զոհ են դառնում նաև սեռական փոքրամասնությունների և երիտասարդական միավորումների ներկայացուցիչներ, հայտնում է news.ru-ն։ Monday, September 21, 2009
Հայերը, ուզբեկները, ադրբեջանցիները շարունակում են զոհվել ռուս ֆաշիստների ձեռքից
Tert.am- 19-9-2009- Հունվարից մինչև սեպտեմբերի կեսերը Ռուսաստանում ընդհանուր հաշվով կատարվել է 169 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է 53 մարդ և 218-ը՝ տուժել։ Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների հարցերով մոսկովյան բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդը։ Մարդատյացության հողի վրա կատարվող հարձակումների մեծ մասի հետևում կանգնած են սափրագլուխները և տարբեր ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների ակտիվիստներ։
2008թ. ծայրահեղականների ձեռքից զոհվել է մոտավորապես 92 մարդ, մոտ 300-ը՝ տուժել, իսկ 2007թ. զոհվել է 40 մարդ, ևս 230-ը՝ վիրավորվել։
Ազգատյացության հողի վրա կատարվող հարձակումների շրջանում առաջին տեղերում են Մոսկվայի շրջանը, Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի շրջանը, ինչպես նաև Նիժնի Նովգորոդը և Ստավրոպոլը։
Այս տարի Ռուսաստանում ռասայական հարձակումների զոհ են դարձել առավելապես ուզբեկները (13 զոհ, 9 տուժած), տաջիկները (5 զոհ, 13 տուժած), ռուսները (5 զոհ, 9 տուժած), ղրղըզները (4 զոհ, 10 տուժած), ադրբեջանցիները (2 զոհ, 12 տուժած), հայերը (2 զոհ, 9 տուժած), դաղստանցիները (2 զոհ, 4 տուժած), վիետնամցիները (3 զոհ)։
Ռուսաստանում պարբերաբար հարձակումների զոհ են դառնում նաև սեռական փոքրամասնությունների և երիտասարդական միավորումների ներկայացուցիչներ, հայտնում է news.ru-ն։
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment