Monday, September 14, 2009

Աստված պարտավորված չէ՞, որ Սերժ Սարգսյանը մնա նախագահ

Tert.am- 14-9-2009 - Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին հարց է ուղղվել Հանրապետական Գալուստ Սահակյանի վերջին մտքերի մասին։ Ըստ այդմ, Գալուստ Սահակյանը, խոսելով ՀՅԴ–ի կողմից նախագահի հրաժարականը չպահանջելու մասին, հայտարարել է, թե մարդիկ պետք է աղոթեն, որ Սերժ Սարգսյանը ոչ թե հրաժարական տա, այլ հրաժարական չտա։ «Ես կարծում եմ, որ աղոթողներ շատ կան, և, հավանաբար, նրանց տեսակետն է արտահայտում պարոն Սահակյանը, բայց այնքան շատ չկան, որ Աստված պարտավորված լինի»,– իր գործընկերոջ մտքերի մասին հումորով է արտահայտվել Վահան Հովհաննիսյանը։

No comments: