A1+ -14-9-2009- «Րաֆֆի Հովհաննիսյանը իր ընտրողներին անտեր չի թողել»,-այսօր «Ա1+»-ին վստահեցրեց ԱԺ-ում «Ժառանգության» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը:
Հաստատելով «Ժառանգության» վարչությունից հեռացված Զոյա Թադեւոսյանի այն հայտարարությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերին 9-ին նամակով դիմել է կուսակցության որոշ անդամների ' Սաֆարյանը հերքեց տիկին Թադեւոսյանի այն խոսքերը, թե նամակում Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ հեռանում է կուսակցությունից: Նամակից այլ մանրամասների հրապարակումը' Սաֆարյանը համարում է ոչ կոռեկտ:
Որքանո՞վ է արդյունավետ նամակագրությամբ կուսակիցների հետ շփվելը' «Ա1+»-ի հարցին' Սաֆարյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը հուլիսի 1-ին հանդիպել է բոլորիս հետ եւ իր լուծումներն առաջարկել, սակայն կուսակցության վարչությունից հեռացված եռյակը տեղի չի տվել նրա հորդորներին եւ շարունակել է կուսակցությանը հակասող քայլեր կատարել: Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ-ից մեկնելուց առաջ' սեպտեմբերի 9-ին հարկադրված է եղել եւս մեկ անգամ գրավոր դիմել այդ եռյակին»:
Ըստ Ստեփան Սաֆարյանի' Րաֆֆի Հովհաննիսյանը այնքան վստահ է, որ կուսակցությունում իրավիճակը վերահսկելի է, որ եռյակի գործողությունների պատճառով' չհրաժարվեց իր նախապես ծրագրած այցերից: «Կարծում եմ, որ նա մեկ շաբաթ հետո կվերադառնա: Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է եղել հեռացված եռյակի քայլերին եւ դրանցից վտանգ չի տեսնում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Զոյա Թադեւոսյանի այն հայտարարությանը, որ եթե չկա Րաֆֆի Հովհաննիսյան, ապա չկա նաեւ «Ժառանգություն» կուսակցություն, Սաֆարյանն ասաց. «Դա ցույց է տալիս, որ այդ մարդիկ ունեցել եւ ունեն ծրագիր Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» դեմ եւ նպատակ ունեն տրոհել կուսակցությունը»: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ դեռեւս 2009թ. տարեսկզբին' Զոյա Թադեւոսյանը, Վարդան Խաչատրյանը եւ Մովսես Արիստակեսյանը կուսակցության ակտիվիստներին հորդորել են դուրս գալ «Ժառանգությունից»:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այսօր «Ժառանգությունից» դուրս գալով' որեւէ մեկը, այդ թվում ինքը, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, ինչպես նաեւ Զոյա Թադեւոսյանը չեն կարող պառակտել «Ժառանգությունը».
«Որեւէ մեկը չի կարող լուրջ ցնցում առաջացնել կուսակցությունում: «Ժառանգությունում» Րաֆֆի Հովհաննիսյանի լիդերությունը անվիճելի է»:Monday, September 14, 2009
Րաֆֆի Հովհաննիսյանը «անտեր» չի թողնելու

«Որեւէ մեկը չի կարող լուրջ ցնցում առաջացնել կուսակցությունում: «Ժառանգությունում» Րաֆֆի Հովհաննիսյանի լիդերությունը անվիճելի է»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment