Tuesday, September 1, 2009

Դավութօղլուն եւ Քլինթոնը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը

News.am- 31-8-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN turk-ը։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Սլովենիայում, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ երկար հեռախոսային զրույց է ունեցել։ Զրույցի հիմնական թեմաներն են եղել Դավութօղլուի առաջիկա այցելությունները Սիրիա, Իրաք եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Զանգը տեղի է ունեցել Հիլարի Քլինթոնի նախաձեռնությամբ եւ տեւել է 35 րոպ»։

No comments: