Tuesday, September 1, 2009

ԻՐԱՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒՄԸ

Այս տարվա հուլիսին (15-ին եւ 24-ին) տեղի ունեցած երկու ճակատագրական ավիավթարների պատճառով Իրանի իշխանությունները արգելել են երկրի օդային ծառայություններ մատուցող ընկերություններին վարձակալել կամ գնել ռուսական օգտագործված ինքնաթիռներ, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի օգոստոսի 22-ի համարըՙ հենվելով «Ռոյթեր» գործակալության լրատվության վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր պետըՙ Մոհամմեդ Ալի Իլխանինՙ ավելացնելով, որ նախընտրությունը տրվելու է արեւմտյան արտադրության ինքնաթիռներին, իսկ ռուսական կամ արեւելյան արտադրության ինքնաթիռները օգտագործվելու են «եթե ամբողջովին նոր են եւ համապատասխանում են մեր մատնանշած պահանջներին»: «Ռոյթեր» գործակալությունը հիշեցնում է սակայն, որ Իրանի հանդեպ կիրառված Մ. Նահանգների տնտեսական սահմանափակումները թույլ չեն տալիս, որ «Բոինգ» ինքնաթիռներ վաճառվեն Իրանին, կամ Իրանը նման ինքնաթիռներ եւ պահեստամասեր գնի ընդհանրապես որեւէ արեւմտյան երկրից: Իրանը պարտավոր է առավել շրջահայաց քաղաքականություն վարել:

No comments: