Wednesday, September 30, 2009

ՆՈՐ ՈՐԱԿԻ ԿԱԴՐԵՐ

«Լրագիր» 30-9-2009- Թուրքիայի հետ հարաբերության նախաձեռնությունը, որ անկասկած ունի մարտահրավերներ եւ վտանգներ, թեեւ ողջունելի է ինքնին, այդուհանդերձ Հայաստանից պահանջում է կառավարման որակի լրջագույն փոփոխություն, նոր կադրեր, նոր մոտեցումներով եւ նոր չափանիշներին համապատասխան, այլապես Հայաստանի համար առկա մարտահրավերներն ու խնդիրները չեն կարող լինել լուծելի: Այդ միտքը սեպտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանի եւ Հանրային խորհրդի ընդլայնված հանդիպմանն արտահայտել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Սերժ Սարգսյանն այդ խնդրին արձագանքել է բավական հետաքրքրական շեշտադրումով: Նա նշել է, թե արդյոք եթե մենք չենք կարողանալու ունենալ բավական կադրեր եւ ռեսուրսներ Թուրքիայի հետ հարաբերվելու համար, «բա ինչպես պետք է հարաբերվենք Միացյալ Նահանգների հետ, որը Թուրքիայից ավելի հզոր է, կամ ինչպես պետք է հարաբերություն հաստատենք Եվրոպայի հետ»: Սերժ Սարգսյանը նշել է, թե շատերին միամտաբար թվում է, որ աշխարհում մեր բարեկամներն այնքան շատ են, որ մեծահոգաբար մատնանշելու են մեր այս կամ այն սխալը:

No comments: