Wednesday, September 30, 2009

Հայաստանը և Թուրքիան հասկացել են, որ պետք են միմյանց. Նոբելյան մրցանակակիր

Tert.am. 30-9-2009- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ANS PRESS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախկին նախագահ, Կոսովոյում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցիչ, Նոբելյան մրցանակի խաղաղության դափնեկիր Մարտի Ահտիսաարին: «Ես համոզված եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ներդնում կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և մեզ թույլ կտա այդ խնդրը նոր տեսանկյունից դիտարկել»,- նշել է Ահտիսաարին: Բացի այդ, դիվանագետը նշել է, որ հակամարտությունների կարգավորման հարցում մեծ է ԱՄՆ-ի դերը: «Ես հերթական անգամ համոզվում եմ, որ ԱՄՆ-ը բավական մեծ դեր է խաղում ցանկացած հակամարտության կարգավորմման մեջ: Հարկավոր է ստանալ նրանց աջակցությունը: Հակամարտության կարգավորումը նաև կախված է հիմնական ուժերի միջև հարաբերություններից: Կոսովոյի հակամարտության կարգավորման ընթացքում Արևմուտքի և Արևելքի, Ռուսաստանի և այլ երկրների միջև հարաբերություններն այնքան էլ բարենպաստ չէին: Ճիշտ է՝ դա հիմնական տարրը չէ, սակայն կարևոր գործոն է հանդիսանում: Իմ կարծիքով՝ այս հարցում իր դրական ազդեցությունն է թողել նաև ֆինանսական ճգնաժամը: Երկրները հասկացել են, որ պետք են միմյանց»,- հայտարարել է Ֆինլանդիայի նախկին նախագահը:

No comments: