News.am 11-9-2009- Սեպտեմբերի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես եւ նախատեսված էր, հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված արձանագրությունների ներկայացման համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gazeteport կայքէջը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջին հանդիպումը անցկացրեց թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ։ Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Դավութօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին։ Դավութօղլուն նշել է, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչ քայլ էր լինի, միեւնույն է վերջնական հաստատումը խորհրդարանինն է։ Դավութօղլու հայտնել է, որ ինքը խորհրդարանի նախագահի հետ քննարկել է Կովկասում տեղի ունեցող զարգացումները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների հետ մեկտեղ, Իրաք-Սիրիա հարաբերությունները եւ այլ արտաքին զարգացումներ։
Դավութօղլուն հայտնել է, որ ինքը հանդիպելու է քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։ Դավութօղլուն լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք սկսվել են արձանագրությունների 6 շաբաթյա քննարկումները, պատասխանել է, որ խորհրդարանի նախագահին հանդիպելուց հետո սկսվեց այդ գործընթացը։
Դավութօղլուն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հայտնած իբր հայ-ադրբեջանական սահմանային բախմանը։ Նա ասել է հետեւյալը. «Ես Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսով իմացա հայ-ադրբեջանական սահմանային բախման մասին։ Նա ինձ մանրամասները հայտնեց։ Դա իհարկե տխրեցնող զարգացում է։ Մենք տարածաշրջանում մնայուն խաղաղություն ենք ցանկանում ստեղծել։ Հուսով ենք, եւ մեր ամենամեծ ցանկությունն է, որ նման դեպքեր չլինեն։ Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումով տարածաշրջանում ավելացնել ջանքերը՝ կայունության համար։ Դրա մեջ մտնում են նաեւ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները։ Գիտեք, որ Վրաստան էի գնացել։ Այնտեղ էլ ենք աշխատանքներ տարել։ Մենք վճռական ենք, որ Կովկասը հակամարտություններից, լարվածություններից դուրս հանենք», -ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Դավութօղլուի նշած հայ-ադրբեջանական սահմանային բախումը չի համապատասխանում իրականությանը։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկատվությունը:
Եւ ահա այսօր ադրբեջանական կողմը որոշել էր իր ապատեղեկատվությունը լիցքավորել իբր փաստերով եւ հրապարակել «սպանված» հայ զինծառայողի լուսանկարը: Մասնավորապես դա արել է սադրիչ Vesti.az կայքէջը: Սակայն, ինչպես պարզվեց, լուսանկարում պատկերված է 2008թ. օգոստոսյան պատերազմի կադրերից մեկը՝ սպանված վրացի զինվորի մի լուսանկար: Դրանում կարելի է համոզվել՝ այցելելով ՌԴ Կոմկուսի պաշտոնական կայքի ֆոտոռեպորտաժի էջը:Sunday, September 13, 2009
Դավութօղլուն խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է հայ-թուրքական խորհրդակցությունների սկիզբը
News.am 11-9-2009- Սեպտեմբերի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես եւ նախատեսված էր, հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված արձանագրությունների ներկայացման համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gazeteport կայքէջը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջին հանդիպումը անցկացրեց թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ։ Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Դավութօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին։ Դավութօղլուն նշել է, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչ քայլ էր լինի, միեւնույն է վերջնական հաստատումը խորհրդարանինն է։ Դավութօղլու հայտնել է, որ ինքը խորհրդարանի նախագահի հետ քննարկել է Կովկասում տեղի ունեցող զարգացումները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների հետ մեկտեղ, Իրաք-Սիրիա հարաբերությունները եւ այլ արտաքին զարգացումներ։
Դավութօղլուն հայտնել է, որ ինքը հանդիպելու է քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։ Դավութօղլուն լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք սկսվել են արձանագրությունների 6 շաբաթյա քննարկումները, պատասխանել է, որ խորհրդարանի նախագահին հանդիպելուց հետո սկսվեց այդ գործընթացը։
Դավութօղլուն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հայտնած իբր հայ-ադրբեջանական սահմանային բախմանը։ Նա ասել է հետեւյալը. «Ես Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսով իմացա հայ-ադրբեջանական սահմանային բախման մասին։ Նա ինձ մանրամասները հայտնեց։ Դա իհարկե տխրեցնող զարգացում է։ Մենք տարածաշրջանում մնայուն խաղաղություն ենք ցանկանում ստեղծել։ Հուսով ենք, եւ մեր ամենամեծ ցանկությունն է, որ նման դեպքեր չլինեն։ Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումով տարածաշրջանում ավելացնել ջանքերը՝ կայունության համար։ Դրա մեջ մտնում են նաեւ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները։ Գիտեք, որ Վրաստան էի գնացել։ Այնտեղ էլ ենք աշխատանքներ տարել։ Մենք վճռական ենք, որ Կովկասը հակամարտություններից, լարվածություններից դուրս հանենք», -ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Դավութօղլուի նշած հայ-ադրբեջանական սահմանային բախումը չի համապատասխանում իրականությանը։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկատվությունը:
Եւ ահա այսօր ադրբեջանական կողմը որոշել էր իր ապատեղեկատվությունը լիցքավորել իբր փաստերով եւ հրապարակել «սպանված» հայ զինծառայողի լուսանկարը: Մասնավորապես դա արել է սադրիչ Vesti.az կայքէջը: Սակայն, ինչպես պարզվեց, լուսանկարում պատկերված է 2008թ. օգոստոսյան պատերազմի կադրերից մեկը՝ սպանված վրացի զինվորի մի լուսանկար: Դրանում կարելի է համոզվել՝ այցելելով ՌԴ Կոմկուսի պաշտոնական կայքի ֆոտոռեպորտաժի էջը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment