Tert.am- 14-9-2009 - «Բոլոր գործարարները միատեսակ չեն»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ–թուրքական սահմանի բացումից հայ գործարարների գոհունակությունը ուղղորդված է իշխանությունների կողմից։
Շարունակելով՝ Հովհաննիսյանն ասել է, որ առևտրական տեսակի գործարարները, որոնց մեջ կան ինչպես չարչիներ, այնպես էլ բարձրակարգ գործարարներ, ոգևորված են ու շահագրգռված, ինչը, ըստ նրա, երկար չի տևի։ Իսկ արտադրող գործարարները, ըստ ՀՅԴ–ական գործչի, լրջորեն մտահոգված են։
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասել է, որ Թուրքիայի տնտեսական օրենսդդրությունը փայլուն պաշտպանում է սեփական արտադրողին, մինչդեռ Հայաստանում սեփական արտադրողին պաշտպանող օրենսդրություն չկա։
Նա հիշեցրել է, որ հայ–թուրքական սահմանի բացման դեպքում տնտեսության մեջ սպասվող հնարավոր ռիսկերի մասին իրենց պատրաստցած փաստաթուղթն ուղարկվել է կառավարություն։ Հովհաննիսյանը վստահ է, որ վարչապետն այն քննարկել է փորձագետների հետ, սակայն Դաշնակցության հետ վերջնական քննարկում չի եղել։Monday, September 14, 2009
Դաշնակցական գործիչը գիտի, թե որ գործարարները կուրախանան սահմանի բացումից
Tert.am- 14-9-2009 - «Բոլոր գործարարները միատեսակ չեն»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ–թուրքական սահմանի բացումից հայ գործարարների գոհունակությունը ուղղորդված է իշխանությունների կողմից։
Շարունակելով՝ Հովհաննիսյանն ասել է, որ առևտրական տեսակի գործարարները, որոնց մեջ կան ինչպես չարչիներ, այնպես էլ բարձրակարգ գործարարներ, ոգևորված են ու շահագրգռված, ինչը, ըստ նրա, երկար չի տևի։ Իսկ արտադրող գործարարները, ըստ ՀՅԴ–ական գործչի, լրջորեն մտահոգված են։
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասել է, որ Թուրքիայի տնտեսական օրենսդդրությունը փայլուն պաշտպանում է սեփական արտադրողին, մինչդեռ Հայաստանում սեփական արտադրողին պաշտպանող օրենսդրություն չկա։
Նա հիշեցրել է, որ հայ–թուրքական սահմանի բացման դեպքում տնտեսության մեջ սպասվող հնարավոր ռիսկերի մասին իրենց պատրաստցած փաստաթուղթն ուղարկվել է կառավարություն։ Հովհաննիսյանը վստահ է, որ վարչապետն այն քննարկել է փորձագետների հետ, սակայն Դաշնակցության հետ վերջնական քննարկում չի եղել։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment