
«ԹԵՐԹ» 28-9-2009- Որևէ երաշխիք չկա, որ Քիշնևում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո առաջխաղացում կգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Այս մասին 1news.az-ին հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական տեխնալոգիաների կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Միխեևը:
Նրա խոսքերով` «Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացքող ինտենսիվ բանակցություններն ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա»:
«Ադրբեջանը շատ նյարդային կերպով է ընդունում հայ-թուրքական ցանկացած մերձեցում և ցանկանում է օգուտ ստանալ այդ գործընթացից, սակայն Երևանը խույս է տալիս: Այդ իսկ պատճառով էլ տարածաշրջանում անհավասար իրադրություն է ստեղծվել: Սակայն ես կարծում եմ, որ Բաքուն ռիսկի չի դիմի և չի քանդի Կովկասում առկա այդ խարխուլ կայունությունը»:
Բացի այդ, Միխեևը նշել է, որ Ադրբեջանը կամ ինչ-որ բան կշահի այդ գործընթացից, կամ կխափանի այդ խաղը:
Խոսելով այս գործընթացի վերաբերյալ ունեցած Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ Միխեևը նշել է, որ, բնականաբար, Մոսկվայում այդքան էլ հիացած չեն այն հանգամանքով, որ իրենք չեն հանդիսանում հայ-թուրքական բանակցությունների համակարգող:
«Ռուսաստանում շատ կասկածամտորեն են վերաբերվում այդ գործընթացին: Այս գործընթացը ղեկավարում են ԱՄՆ-ը և Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, որը ներգրավված է այս բանակցություններում և ներկայացնում է Վաշինգթոնի շահերը: Մյուս կողմից` Անկարան վատ հարաբերությունների մեջ չէ Մոսկվայի հետ և ավելի ու ավելի շատ է ցանկանում տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել որպես ինքնուրույն խաղորդ»,- եզրափակել է ռուս փորձագետը:
No comments:
Post a Comment