
«ԹԵՐԹ» 28-9-2009- Անիմաստ է այս աշնան ընթացքում ԵԽ-ից և այլ եվրոպական կառույցներից սպասել, որ նրանք կանդրադառնան Հայաստանի ժողովրդավարացման և ներքին հարցերին: Այս մասին, խոսելով ԵԽԽՎ աշխանային նստաշրջանի մասին, հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Սա, նրա խոսքերով, վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Թուրքիային:
«Մեր այդ կանխատեսումը իրականություն դարձավ, երբ ԵԽԽՎ նախագահը ողջունեց հայ-թուրքական Արձանագրությունները և տեքստում բառացիորեն ասաց հետևյալը. «Մենք բավական երկար ենք սպասել և աշխատել այդ Արձանագրությունների վրա»», – ասել է Սաֆարյանը:
Սա, պատգամավորի կարծիքով, նշանակում է, որ Եվրոպան հստակ միջոցներ էր փնտրում, որպեսզի ինչ-որ պահի վերջակետ դնի Հայաստանի կողմից պարտավորությունները կատարելուն: «Սա պարզապես արվեց Հայաստանի ներսում քննադատությունից խուսափելու համար, որովհետև, ինչպես հետագայում պարզ դարձավ, ոչ միայն առաջնահերության կարգով քննակելու ցանկցությունը չկա, այլ նաև եվրակառույցները համոզված են կամ նրանց համոզել են, որ նման պարտավորությունների կատարման ընթացքին անդրադարձը կարող է վնասել հայ-թուրքական մերձեցման գործընթացին»:
Սաֆարյանի խոսքերով` սրա առաջին լուրջ նախապայմանը հայտնվեց այն ժամանակ, երբ «Ժառանգության» անդամ, ԵԽ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը վերադարձավ հանձնաժողովի նիստից և տեղեկացրեց, որ Հայաստանի հարցը չի քննարկվելու:
«Պարզվում է, որ ինչպես ղարաբաղյան հակամարտության պարագայում է, այստեղ նույնպես քիչ կարևորություն է տրվում երկու երկրներիր ժողովրդավարացմանը»,- ընդգծել է Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ ավելի շատ ուշադարության են արժանանում աշխարհաքաղաքական շահերը:
No comments:
Post a Comment