«ԱՅՍՕՐ» 5-10-2009- «Ադրբեջանական դպրոցներում այս պահի դրությամբ աշխատում են մոտ 170 հազար ուսուցիչներ, որոնց 20%-ը` 34.000-ը, չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն: Այդ մասին, «Նովոստի-Ադրբեջան»-ի հաղորդմամբ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը:
Նախարարը նաև հայտնել է, որ ուսուցչի աշխատանքում կարևորը ոչ թե ուսուցիչների կրթության մակարդակն է, այլ դասավանդելու հմտությունն ու համապատասխան մեթոդիկայով առաջնորդվելը:
Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ, ադրբեջանական մամուլը հրապարակել էր տեղեկություններ այն մասին, թե Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների նախաձեռնած օպերացիայի արդյունքում պարզվել էր, որ գիտությունների Ազգային ակադեմիայի գիտաշխատող Ելչին Իսմայլովը և միջազգային հարաբերությունների համալսարանի դոցենտներ Եմիլ Շահբազովն ու Իռադա Իմանովան զբաղվել են տարբեր մասնագիտությունների գծով դիպլոմների ստեղծմամբ և իրացմամբ: Իսկ վաճառված «կեղծ» դիպլոմների հասցեատերերը մինչ այժմ էլ բացահայտված չեն:
Monday, October 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment