Monday, October 5, 2009

Թուրք-ադրբեջանական երկկողմ հանդիպում` Գյուլ,Դավութօղլու-Ալիև,Մամեդյարով

Panam.am 5-10-2009-Հայաստանի ու Թուրքիայի միջև առաջիկա շաբաթ արձանագրությունների ստորագրման նախաշեմին Նախիջևանում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական հանդիպում: Գյուլ-Ալիև-Դավութօղլու-Մամեդյարով հանդիպումը տևել է նախատեսվածից շուրջ մեկուկես ժամ ավել, որի ընթացքում կողմերը հայտնել են իրենց փոխվստահության մասին ու քննարկել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին առնչվող մի շարք հարցեր: Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) պարբերականը գրում է, որ այդ հանդիպմանը թուրքական կողմը հնչեցրել է հետևյալ դիրքորոշումը. «Այդ փաստաթղթերում համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու և սահմանը բացելու մասին դրույթներ կան, բայց դրանք կյանքի կկոչվեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո միայն: Մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, այդ արձանագրությունները մեջլիս չեն մտնի: Եթե նույնիսկ մտնեն էլ, ապա չեն անցնի: Այդ առումով հանգիստ եղեք: Հիշու°մ եք` Թուրքիան իր եվրաանդամակցության գործընթացում հունական Կիպրոսի մասին արձանագրություն ստորագրեց: Հետո ի°նչ եղավ: Չորս տարի մինչև օրս թուրքական նավահանգիստներն ու օդակայանները բացվեցի՞ն հունական դրոշով նավերի կամ օդանավերի առաջ»: Ադրբեջանական կողմն էլ, ըստ «Հյուրիեթ»-ի, իր գոհունակությունը հայտնելով` ասել է «Մենք հավատում ենք, որ դուք մեզ վնաս չեք հասցնի: Մեզ անհանգստացնող հարցականներն ի չիք եղան»:

No comments: