Tuesday, October 13, 2009

Բուրսայի քաղաքապետը չի ընդունել Ադրբեջանի դրոշը` որպես նվեր

Aysor.am 12-10-2009- Բուրսայի քաղաքապետը հրաժարվել է ընդունել Ադրբեջանի դրոշը` որպես նվեր, որն իրեն մատուցել են մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ: Ինչպես գրում է «Նավիգատոր.ազ»-ը, այս դեպքը տեղի է ունեցել Մուդանիում խաղաղության հռչակագրի ընդունման 87-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ: Երբ ադրբեջանցի երիտասարդները, ովքեր միջոցառմանը հրավիրված են եղել Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից, քաղաքապետի ելույթից հետո նրան են ուղղել Ադրբեջանի դրոշը, քաղաքապետը երկար վարանել է: Այդ ժամանակ երիտասարդներին է մոտեցել Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Այմենը, ով վերցրել է դրոշը և համբուրել այն: Բացի այդ` Օ. Այմենը հայտնել է, որ եթե ինքը որոշի մասնակցել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին, մարզադաշտ կժամանի հենց այդ դրոշով: Աղբյուրը նշում է նաև, որ Աթաթուրքական գաղափարախոսության կազմակերպության քաղաքային վարչության անդամները բողոք են արտահայտել միջոցառման ժամանակ Աթաթուրքի նկարի բացակայության համար: Վերջիններս քաղաքապետի ելույթի ժամանակ, կազմակերպված լքել են հանդիսության դահլիճը:

No comments: