Tuesday, October 27, 2009

Խավիեր Սոլանա. ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի լուծմանը

News.am. 27-10-2009- Լյուքսեմբուրգում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵՄ ներկայացուցիչների հետ: Նիստին ներկա են եղել Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով քաղաքականության գլխավոր կոմիսար Խավիեր Սոլանան, Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքական հարցերով կոմիսարի տեղակալ Հյուգ Մինգարելին եւ ԵՄ հարցերով պետքարտուղար Դիեգո Լոպես Գարիդոն: Խավիեր Սոլանան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Եվրամիությունը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսության ակտիվացումը: Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի լուծմանը: Խ. Սոլանան հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ժամանակ նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր եւ մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Այնուհետեւ տեղի է ունեցել Հայաստանի, Շվեդիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵՀ արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերով հանձնակատարի համատեղ մամուլի ասուլիսը: ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ ասել, որ ԵՄ-ն ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ հույս ունի, որ կողմերը դրանք արագորեն կվավերացեն ու կյանքի կկոչեն` հարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր հերթին, Բենիտա Ֆեռերո-Վալդները կարեւորել է ԵՄ կողմից Հայաստանին 100 մլն եվրոյի չափով մակրոտնտեսական աջակցության տրամադրման նախաձեռնությունը` որպես ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստող քայլ:

No comments: