/PanARMENIAN.Net 27-10-2009- Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին:
Զրույցի հիմնական թեման ԼՂՀ եւ ՄՄՀ միջխորհրդարանական համագործակցության ներկայիս վիճակն ու հետագա զարգացման հեռանկարներն էին, ասպարեզում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ կողմերի անելիքները:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» եւ «ՀՅԴ-«Շարժում-88»» պատգամավորական խմբակցությունների ղեկավարներ Արթուր Թովմասյանը եւ Արմեն Սարգսյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արարատ Դանիելյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Վարդան Բարսեղյանը, ԱԳՆ պատասխանատու աշխատակիցներ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment