Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ
-Տիկին դեսպան, ներկայում միջազգային հանրությունը, այդ թվում Միացյալ Նահանգները հետաքրքրությամբ հետեւում են հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացին: Միացյալ Նահանգները ողջունել է հայ-թուրքական արձանագրությունները, որոնք պատրաստվում են ստորագրվելու: Բայց Հայաստանում կան մտահոգություններ այդ արձանագրությունների կապակցությամբ: Հետաքրքիր է, ողջունելով արձանագրությունները, արդյոք Միացյալ Նահանգները հետեւում է Հայաստանում դրանց հետ կապված մտահոգություններին եւ ինչ է մտածում այդ մասին:
-Մենք իհարկե տեղյակ ենք այն բուռն հասարակական բանավեճին, որ կա թե այստեղ, թե Թուրքիայում: Կարծում եմ դա բնական է այնպիսի իրավիճակում, երբ առաջնորդները մի համարձակ քայլ են կատարում: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բավական երկար ժամանակ փակ է, իսկ դիվանագիտական հարաբերություններ երկար ժամանակ չեն եղել, եւ սա՝ արդեն իսկ կատարվածը շատ մեծ քայլ է: Եվ շատ բնական է, որ քննադատողներն այդ հարցին շատ ուշադիր հետեւում են, ինչպես եւ երկու երկրների կառավարությունները: Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ սա դրական, առաջընթաց քայլ է: Երբ սահմանները բաց լինեն եւ առեւտրային հարաբերություններն աշխուժանան, մշակութային կապերն առավել ամրապնդվեն, դրանից ոչ միայն Հայաստանի տնտեսությունը աճ կունենա, այլ նաեւ երկրի անվտանգությունն ավելի լավ կդառնա: Եվ մենք նաեւ չենք թերագնահատում այն դժվարությունները, որոնք ծառանալու են Հայաստանի, Թուրքիայի կառավարությունների առաջ, այս համարձակ քայլը շարունակելու, առաջ գնալու ճանապարհին, քանի որ երկու կողմից էլ լինելու են քննադատներ:
-Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերության հետագա ընթացքի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերության բարելավման հարցում Հայաստանի ներկայիս քաղաքականության փոփոխությունը, եթե այդուամենայնիվ այդպիսի բան տեղի ունենա:
-Շատ ենթադրական է, եթե Հայաստանը փոխի իր դիրքորոշումը, դժվար է ասել ինչպիսի մոտեցում կլինի այդ պարագայում: Ամեն դեպքում ես ուզում եմ նշել, որ մենք կողմ ենք, սատարում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բայց դրանից զատ, Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ ունեն, սկսած Հայաստանի անկախացումից, ես կասեի ավելի վաղ՝ 88 թվականի երկրաշարժից ի վեր, եւ այդ հարաբերություններն անշուշտ կշարունակվեն:
-Հայ-թուրքական հարաբերությունը դիտվում է տարածաշրջանային զարգացումների լայն կոնտեքստում եւ կապվում Ղարաբաղի հարցի հետ: Հնարավո՞ր է արդյոք դրանից որեւէ մեկում առաջընթաց անկախ մյուս հարցի վիճակից: Ինչ եք կարծում, արդյոք հայ-թուրքական հարաբերության բարելավումը տարածաշրջանի համար կարող է անհրաժեշտ կամ սպասվելիք դերակատարում ունենալ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման:
-Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, դուք նշեցիք, որ համատեքստում այս հարցը առավել կարեւորվում է, կարծում եմ, որ այս հարցը միշտ էլ չափազանց կարեւոր է եղել Հայաստանի համար, Լեռնային Ղարաբաղի համար, Ադրբեջանի համար, ու բնականաբար նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, որոնք փորձել են կողմերին օգնել խաղաղ կարգավորման լուծումը գտնելու համար: Մեր կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել Բոբ Բրադկեն եւ շուտով նախատեսվում է մյուս համանախագահների հետ այցելել տարածաշրջան: Եվ Միացյալ Նահանգները մյուս համանախագահների հետ կշարունակի օգնել Հայաստանին, Ադրբեջանին, այս կարեւոր գործընթացում առաջ շարժվելու համար: Դուք հարցրիք, արդյոք առաջընթաց հնարավոր է: Մենք արդեն իսկ տեսնում ենք առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում: Արդեն իսկ զգալի առաջընթաց կա: Երբեք երկու երկրները միմյանց հետ այդքան մոտ չեն եղել: Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում: Կարծում ենք դա հնարավոր է:
-Արեւմուտքը եւ մասնավորապես Միացյալ Նահանգները մեկ այլ՝ բալկանյան հակամարտության գործում կարծես թե վերջակետ դրեցին, ճանաչելով Կոսովոյի անկախությունը: Արդյոք հնարավոր չէ նույն մոտեցմամբ սպառել Կովկասի հակամարտությունը, ճանաչելով Ղարաբաղի անկախությունը:
-Ես կարծում եմ ամեն հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, եւ այն պետք է դիտարկել այդ առանձնահատուկ հանգամանքների ներքո, առանձին: Դա է այն մոտեցումը, որ որդեգրել են համանախագահները: Եվ նաեւ նրանց կողմից սահմանված են երեք հիմնական սկզբունքներ, որոնք խնդրի կարգավորման գործընթացի համար առաջնորդող սկզբունքներ են. տարածքային ամբողջության սկզբունք, ինքնորոշման իրավունք եւ այն, որ խնդիրը պետք է խաղաղ ձեւով կարգավորվի, այսինքն չպետք է լինի ուժի կիրառում:
-Հայաստանում տեսակետ կա, որ հայ-թուրքական հարաբերության հաստատումը կնպաստի ոչ թե հասարակության սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլ դրանից կշահի մարդկանց մի փոքր խումբ:
-Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե ինչ կլինի սահմանի բացումից հետո: Սակայն մենք ծանոթացել ենք ուսումնասիրությունների, որոնք մատնանշում են, որ բաց սահմանի պարագայում Հայաստանի տնտեսությունը հավելյալ, ի լրումն իր բնականոն աճի, ամեն տարի կաճի 1-3 տոկոսով, ու այդ միտումը կպահպանվի 10-15 տարվա կտրվածքով: Լավագույն տարբերակում Հայաստանի տնտեսությունը 15 տարվա ընթացքում կարող է մինչեւ 45 տոկոս աճ ունենալ: Դա դրական է, դա պլյուս է եւ բոլորի համար: Իսկ եթե լինի ասենք նվազագույն չափի աճ, այսինքն 10 տարվա ընթացքում 10 տոկոս աճ, ի լրումն բնական աճի, պայմանավորված միայն սահմանի բացումով, դա եւս դրական է:
Բաց սահմանի պարագայում նոր հնարավորություններ կընձեռվեն փոխադրումների մասով, փոխադրումների ծախսերի հետ կապված նաեւ ապրանքների գները կնվազեն, եւ հաշվարկները ցույց են տալիս, որ դա կարող է մինչեւ 25 տոկոս կազմել: Եվ միաժամանակ կարող են նոր հնարավորություններ լինել հայերի եւ թուրքերի համար միմյանց հետ տնտեսական գործունեություն սկսելու հարցում: Օրինակ հնարավոր է, որ տեքստիլի արտադրություն լինի հայերի եւ թուրքերի միջեւ, կամ էլ այլ հնարավորություններ:
Բայց բաց սահմաններ ունենալը Հայաստանին Եվրոպան ավելի հասանելի դարձնելով, դա արդեն կարող է ավելի դրական, լայն հնարավորություններ բացել Հայաստանի համար: Եվ դրա արդյունքում կշահեն ոչ միայն նրանք, ովքեր գտնվում են տնտեսական բուրգի վերնամասում, այլ նաեւ բոլորը: Դա կօգնի նաեւ Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելուն: Եվ ավելի մեծ կլինի թափանցիկությունը, ավելի շատ հնարավորություններ կլինեն հայերի համար տնտեսական գործունեություն իրականացնելու թե Հայաստանում, թե արտերկրում: Ես չեմ ուզում ասել, որ միայն վարդեր են լինելու: Նաեւ փշեր էլ կլինեն, ինչպես ցանկացած անցումային իրավիճակում, եւ ճանապարհի վրա նաեւ կլինեն անհարթություններ: Որոշ ընկերություններ Հայաստանում մրցակցությանը կարող են չդիմանալ եւ փակվել: Սակայն հայերն ամբողջ աշխարհում հաջողության են հասնում, ու ես որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու նրանք հաջողության չպիտի հասնեն Հայաստանում:
-Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցում Հայաստանի իշխանության քայլը որակեց որպես համարձակ քայլ: Նահանգները բազմիցս նշել է Հայաստանում արդար կառավարման խնդիրը, դրանով պայմանավորելով մասնավորապես Հազարամյակի մարտահրավեր ծրագրի իրագործումը: Ձեր կարծիքով, արդյոք Հայաստանի իշխանությունը ներքին կյանքում եւս համարձակ քայլեր է ձեռնարկում արդար կառավարման ուղղությամբ:
-Սա շատ կարեւոր հարց է: Այսօր ես ներկա էի Հայաստանի տեղեկատվական ազատության կենտրոնի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության արարողությանը: Դուք էլ, որպես լրագրող, տեղեկատվական ազատության հարցում բնականաբար հետաքրքրված եք շատ: Ես կարծում եմ դա ժողովրդավարության հիմնաքարերից մեկն է: Պետությունը եթե ընդհանուր առմամբ կիսում է տեղեկատվությունը, տրամադրում է, իհարկե ոչ ամեն ինչ, որոշ բաներ այնուամենայնիվ պետք է որ գաղտնի լինեն, ապա լրագրողներն այդ տեղեկատվությունը փոխանցում են, հասարակությունն իրազեկվում է եւ մարդիկ մասնակից են դառնում գործընթացներին: Եվ քաղաքացիների այդ կարգի մասնակցությունն օգնում է, որ ավելի լավ որոշումներ կայացնեն: Օրինակի համար նշեմ մի իրավիճակ: Ասենք մենք բնակվում ենք Երեւանից հեռու մի գյուղում, եւ այստեղ, Երեւանի գրասենյակներում որոշում է կայացվում, որ դպրոցի տանիքը պետք է նորոգվի: Բայց մենք, այդ գյուղի բնակիչներս գիտենք, որ մեզ ավելի անհրաժեշտ է այդ պահին նոր ջրհոր ունենալը: Երբ հնարավոր է կառավարության համար ավելի լսելի դարձնել ձայնը եւ այդ որոշումների ընդունմանը ներքեւից ներդրում ունենալ, դա իհարկե օգնում է ավելի լավ որոշումներ կայացնելուն: Տեղեկատվության ազատությունը ոչ միայն օգնում է, որ մարդիկ մասնակցություն ունենան, այլ օգնում է, որ լավ որոշումներ կայացվեն, ավելի լավ իրականացվի կառավարումը, օգնում է, որպեսզի ավելի լավ լինի հաշվետվողականությունը եւ մեծացնում է թափանցիկությունը: Նորից վերադառնալով ձեր բուն հարցին, արդարացի կառավարման, ժողովրդավարության: Դրանք գործընթացներ են, որոնք պահանջում են աշխատանք, տքնաջան աշխատանք, եվ նաեւ ժամանակ է պետք այդ գործընթացների համար: Եվ այդ ուղղությամբ դրական քայլեր Հայաստանում կատարվում են, կատարվել են 18 տարիների ընթացքում եւ նաեւ շարունակվում են ներկայում:
-Տիկին դեսպան, Ձեր կարծիքով, առանձին երկրների ներքին կառավարման որակն ինչ ազդեցություն եւ նշանակություն ունի տարածաշրջանային գործակցության արդյունավետության համար:
-Եկեք մի օրինակ նշեմ, թե ինչպես արդարացի կառավարման սկզբունքները կարող են օգնել տարածաշրջանի ինտեգրմանը: Այս պահին կարծում եմ շատ ապատեղեկատվություն կա Ադրբեջանում այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Նույնը նաեւ այստեղ նրանց մասով: Կարծում եմ, եթե այդ երկրների մարդիկ, լրագրողները կարողանային փոխադարձ այցեր կատարել եւ տեղերում իրավիճակին ծանոթանալ եւ այդ մասին հանրությանն իրազեկել, դա կարծում եմ քաղաքական գործիչների, առաջնորդների համար ավելի լավ, նպաստավոր միջավայր կստեղծեր որոշումների կայացման համար: Ես նաեւ կարծում եմ, որ այն իշխանությունները, որոնք հասարակության վստահությունն են վայելում, նրանք կարող են ավելի համարձակ քայլեր կատարել, քանզի հասարակությունը նրանց վստահում է: Կարծում եմ կարեւոր է, որ կառավարությունը հասարակությանը մասնակից դարձնի որոշումների ընդունման գործընթացներին, եւ այդ առումով արժեվորում եմ Հայաստանի կառավարության ու նախագահ Սարգսյանի կողմից, օրվա կարեւոր հարցի շուրջ հասարակական բանավեճը սկսելու, ծավալելու քայլը:
-Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն արդյոք ունեն շահերի բախում Կովկասի ապագայի կապակցությամբ, տարածաշրջանի թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգության համակարգերի առումով: Եվ արդյոք շահերի հակասությունը, եթե կա, ավելի առանցքային հարցերում է առկա, թե երկրորդական:
-Ես կասեի հետեւյալը, որ Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանում շատ ընդհանուր խնդիրներ ունեն եւ նպատակներ ունեն, եւ որոշ հարցերի շուրջ մենք միասին ենք աշխատում: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի հարցը: Երրորդ համանախագահ երկիրը Ֆրանսիան է, մյուս երկուսը Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն են: Եվ այստեղ մենք սերտորեն, կառուցողական կերպով աշխատել ենք արդեն մի քանի տարի, եւ հատկապես վերջին տարիներին: Թուրքիա-Հայաստան հարաբերության վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշումը պարզ է: Ռուսաստանը նույնպես սատարում է այս գործընթացին եւ վերջերս այդ գործընթացների առնչությամբ դրական հայտարարություններ են հնչել Ռուսաստանից: Մի շարք այլ ոլորտներ եւս կան, որտեղ մենք սերտորեն գործակցում ենք, եւ շարունակելու ենք, քանի որ շահերն ընդհանրական են: Կան նաեւ տարաձայնություններ: Թերեւս 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմն այդ սուր անկյուններից մեկն էր: Դրականն այն է սակայն, որ մենք կարող ենք այս հարցերը քննության առնել: Երբ օգոստոսին նախագահ Օբաման գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, այդ հարցը քննարկվեց փակ դռների հետեւում, բայց նաեւ հրապարակավ: Երբ նախագահ Օբաման ստանձնեց նախագահի պաշտոնը, նա եւ փոխնախագահ Բայդենը որոշեցին, որ անհրաժեշտ է նորովի մեկնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունը: Հիմա մենք դա իրականացնում ենք եւ հատկապես հուլիսին տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ դրական էր այն, որ երկու երկրների նախագահները միմյանց հետ համաձայնության եկան, եւ գործակցություն է իրականացվելու միջուկային անվտանգության ոլորտում, տարածաշրջանային հարցերի հետ կապված՝ մասնավորապես Աֆղանստանի հետ կապված, ու նաեւ երկկողմ հանձնաժողով է ձեւավորվելու երկու երկրների հարաբերության հետ կապված՝ նախագահական մակարդակով:
Բայց նորից վերադառնամ ձեր բուն հարցին: Ամեն անգամ երբ այդպիսի հարց են տալիս, ինձ թվում է, որ մի ենթատեքստ կա, որ ենթադրվում է, որ երկու երկրները Հարավային Կովկասի հետ կապված լուրջ ախոյաններ են: Ռուսաստանը եւ Հայաստանը միմյանց հետ երկար տարիներ հարաբերություն են ունեցել, կա ընդհանուր պատմություն, լեզու, կրթություն, մշակութային առանձնահատկություններ, եթե չնշեմ ավելի առօրեական կապերը, ինչպիսին օրինակ գործարար կապերն են: Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր են, Միացյալ Նահանգները դա հասկանում է: Մենք կարծում ենք, եւ դա Հայաստանի կողմից պաշտոնապես ընդունված, որդեգրված քաղաքականություն է, որ այստեղ կարող են նաեւ դրական հարաբերություններ լինել Միացյալ Նահանգների հետ: Մենք կարծում ենք, թող անհամեստ չհնչի սա, որ մենք Հայաստանին առաջարկելու շատ բան ունենք: Կարող ենք շատ բան անել քաղաքական ասպարեզում, տնտեսական գործակցության, եւ երկրի անվտանգության նկատառումներով:
Մենք կարծում ենք նաեւ, որ Հայաստանի հետ գործընկերությունը, փոխգործակցությունը մեզ էլ է շատ բան առաջարկում: Մեր երկկողմ հարաբերությունների սյուներից մեկն էլ Միացյալ Նահանգներում բնակվող 1,5 միլիոն հայերն են: Դա շատ մեծ ընդհանրություն է: Հուլիսին, երբ այստեղ էր գտնվում պետքարտուղարի առաջին տեղակալը, նա մեծացել էր Բոստոնում, շատ հայ ընկերներ ուներ եւ Հայաստանին ծանոթ էր այնքանով, ինչքան որ կարող է ծանոթ լինել մեկը, ով ասենք մուտք է գործել հայ ընտանիքներ, եղել է իր հայ ընկերների ընտանիքներում: Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կապերն ամուր են, առավել բարելավվում են, եւ ես նաեւ կարդացել եմ, որ նախագահ Սարգսյանը կարեւորում է հայ-ամերիկյան կապերի խորացումը, ամրապնդումը եւ այդ մասին նա նշել է դիվանագետների ամենամյա հավաքի ժամանակ, սեպտեմբեր ամսին: Դա հիմնվում է մեր ունեցած ընդհանրությունների վրա եւ բազմաթիվ են այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք գործակցել: Սա Հայաստանի հետ մեր հարաբերություններն են, սա չի վերաբերում այլ երկրների հետ մեր հարաբերություններին: Մենք կարծում ենք, որ սա այնպիսի իրավիճակ չէ, երբ մեկը պետք է շահի, մյուսը պարտվի: Կարծում ենք, որ Հայաստանը կարող է տարբեր երկրների հետ հարաբերություն ունենալ, եւ դա այդպես է: Մենք հուսով ենք, որ շուտով եւս մի երկիր կավելանա այդ երկրների թվին՝ Թուրքիան: Կարծում ենք դա լավ կլինի Հայաստանի համար, Թուրքիայի համար, տարածաշրջանի, ու նաեւ Միացյալ Նահանգների համար: Այն երկրները, որոնք ծաղկուն են, որտեղ արդարացի է կառավարումն իրականացվում, եւ այն երկրները, որոնք իրենց հարեւանների հետ խաղաղության մեջ են ապրում, Միացյալ Նահանգների համար ավելի լավ գործընկեր են հանդիսանում:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԻ
«Լրագիր» 2-10-2009Saturday, October 3, 2009
ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ

«Լրագիր» 2-10-2009
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment