
Tert.am. 2-10-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության առաջին հանդիպումը կկայանա այսօր Փարիզում, մոտ կես ժամ անց։
Մինչ այդ Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց Եղեռնի զոհերի հիշատակին` Կոմիտասի արձանի մոտ:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, նույն տեղում ՀՀ նախագահին դիմավորեցին հայ-թուրքական գործընթացին դեմ արտահայտվող մի քանի տասնյակ մարդիկ: Ոստիկանության միջամտությունից և հորդորներից հետո շուրջ հարյուր հոգանոց ցույցը ցրվեց: Տուժածներ և ձեռբակալվածներ չկան:
No comments:
Post a Comment