
Tert.am. 12-10-2009- Հոկտեմբերի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այցով մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման խնդիրները, միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման հարցերը, ինչպես նաև էներգետիկ բնագավառում համատեղ խոշոր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, քննարկվել են նաև ՀԱՊԿ խնդիրները, այդ թվում` Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) հետագա գործունեությունը Ղազախստանում անցկացվող ՕԱՀՈՒ զորավարժությունների լույսի ներքո:
Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը գլոբալ ճգնաժամային երևույթներին հակազդման մեխանիզմների մշակման ենթատեքստում քննարկել են Քիշնևում կայացած ԱՊՀ առաջնորդների գագաթաժողովի արդյունքները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել ԵվրԱսՏՀ–ի շրջանակներում երկու երկրների երկխոսության մասին:
No comments:
Post a Comment