Thursday, October 29, 2009

ԿԼԻՆԵՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ

«Լրագիր» 29-10-2009- 2010 թվականից քաղաքական ուժերը թերեւս կակտիվանան, առջեւում ունենալով 2012 թվականի խորհրդարանի ընտրության հեռանկարը: Հոկտեմբերի 29-ին խոսելով ներքաղաքական իրողությունների մասին, հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նա նշել է, թե այդ ժամանակ գուցե տեղի կունենան իրողություններ, որոնք բնականորեն կարող են հանգեցնել քաղաքական ուժերի նոր դասավորության, նոր ֆորմատների եւ բեւեռների ի հայտ գալուն: Նա ասել է, թե քաղաքականությունը դինամիկ պրոցես է եւ ամեն ինչ հնարավոր է:

No comments: